ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայտագրման համակարգի տվյալների համապատասխանության ստուգում

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական

Հարգելի՛ ծնողներ,

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

➡️ Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի…

Հեռավար ուսուցումը` բուհերի մրցունակության կարևոր չափանիշ

Ապրիլի 23, 2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը: Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը…

«Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց,,․ հւշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

     Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց հուշ ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» խորագրով:

     10-րդբ դասարանի աշակերտները Մեծ Եեղեռնի զոհերի «Հուշահամալիրի» մակետի մոտ շրջան կազմած հուզառատ ներկայացրին տարվա այդ օրը, որը լռություն էր, խոնարհում, սգավոր հուշ, անմար կրակ…

     Լյովա Մելիքյանը կատարեց «Կիլիկիա,, և…

Նրանք էլ իրավունք ունեին և ուզում էին ապրել ․․․

Ապրիլի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված «Նրանք էլ իրավունք ունեին և ուզում էին ապրել» խորագրով միջոցառումը /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը տեղի ունեցավ դպրոցում՝ «Ծիծեռնակաբերդ» հուշակոթողի մոտ: Իսկ Անմոռուկը,որը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանշանը,ապրելու և արարելու հույս էր ներշնչում։ Դպրոցի…

«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրություն

Ապրիլի 23, 2019
Պաշտոնական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի…

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 23, 2019
Օրվա խորհուրդ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին:

1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի…

Միջոցառումներ՝ նվիրված Զատկի տոնին

Ապրիլի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 19-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Զատկի տոնին:  IIա (դասվար՝ Ն.Մուրադյան) և  IVբ դասարանների (դասղեկ՝ Գ.Ավագյան) աշակերտները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին  Հիսուս Քրիստոսի  հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև խաղիկների, պարերի, զարդարված սեղանների միջոցով ՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթներ:  Իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ…

Նորից Սևակի հետ

Ապրիլի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական  դպրոցի դահլիճում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Պ.Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Ա.Ալեքսանյանը:

Ներկա էին  սևակասեր ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Պաստառին Սևակի մեծադիր նկարն էր՝ նրա իմաստուն մտքերից մեկի վերտառությամբ. «ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԵՏ ՉՆԱՅԵԼ, ՈՎ ԱՆՑՅԱԼ…

Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ

Ապրիլի 22, 2019
Պաշտոնական

Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ…

Գործարկվել է E-CULT համակարգը

Ապրիլի 19, 2019
Պաշտոնական

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է E-CULT աբոնեմենտային համակարգի մեկնարկը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում:
«Մեկ տարվա ընթացքում պետության հովանավորությամբ աշակերտները հնարավորություն ունեն այցելել Ազգային պատկերասրահ, թանգարաններ, թատրոն կամ համերգասրահ»,- նշել է…