ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփիչ դաս Մատենադարանում

Փետրվարի 3, 2020
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 7ա և 7բ դասարաններում Հայոց պատմության հերթական դասը /ուսուցիչ՝ Հ. Գևորգյան/ այս անգամ ամփոփվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Յոթերորդցիները շրջեցին ցուցասրահներում, դիտեցին մատյանները, մանրանկարները, բացառիկ ձեռագրերն ու ձեռագրակազմերը։ Լսեցին միջնադարյան ծաղկողների ու գրիչների, պատմիչների մասին տեղեկություններ։ Դասը շատ հագեցած էր, ուսանելի։

Դաս-ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին

Փետրվարի 3, 2020
Սփյուռքի լրատու

Հունվարի 28-ին Ռուսաստանի Դաշնության Օմսկի տարածաշրջանային «Լույս- հայկական մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությսւնը անցկացրեց դաս-ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցում էին Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, «Լույս» ժողովրդական վոկալի խումբը  և Օմսկի ավտոզրահատանկային ինստիտուտի հատուկ ֆակուլտետի կուրսանտները-Հայոց բանակի ապագա սպաներ Ս․Դավթյանը, Ռ․Միքաելյանը,Տ․Պետրոսյանն և Ա․Շահնազարյանը ։

Բանակի կազմավորվան 28-րդ տարեդարցին նվիրվաց միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Գայանե Հակոբյանը։ Ելույթ…

Ֆուտբոլային ընկերական հանդիպում

Փետրվարի 3, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտները ունեցան ընկերական հանդիպում Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ֆուտբոլի թիմի հետ:

Սպորտային կրթության դաստիարակության գործում իրենց ավանդն ունեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. թիմային աշխատանքը և մրցակցությունը յուրաքանչյուր աշխատանքի լավագուն գրավականն են։ Դպրոցի ֆուտբոլի թիմի հավաքականը այս անգամ մրցեց…

Հայաստան-Գերմանիա․ համագործակցության նոր փուլի սկիզբ

Փետրվարի 3, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Partizipation» ծրագրի ներկայացուցիչները։

Կողմերը կարևորել են կրթության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը՝ արձանագրելով արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Նախարարի…

Կամավորները հանուն հուշարձանների պահպանության

Փետրվարի 3, 2020
Մշակութային լուրեր

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում «ԻԿOՄOՍ-Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրազեկման արշավի կամավորների հետ:

Կամավորների թվում էին ուսանողներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ թե՛ Երևանից, թե ՀՀ մարզերից:

«Ինձ միանգամից հետաքրքրեց և որոշեցի արձագանքել: Ուսուցիչը պետք է տիրապետի նաև մշակույթին և…

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում

Փետրվարի 3, 2020
Լուրեր կազմակերպություններից

«Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գո՛րծը շարունակեցեք»:
Մոնթե Մելքոնյան

Հունվարի 31-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին և ՀՀ ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում։

Հանդիսության պատվավոր հյուրերն էին Գյումրու կայազորի…

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը

Փետրվարի 1, 2020
Դպրոցական անցուդարձ

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց յուրահատուկ ձևով։

Հունվարի 29-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված, որն անցկացվեց դպրոցի և N զորամասի հետ համատեղ /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/: Զինվորներին տոն պարգևելու, ուրախանալու առիթին միացել էր դպրոցի աշակերտական խորհուրդը, զինծառայողներն էլ իրենց ստեղծագործություններով հանդես եկան։ Այսպիսի տրամադրության…

Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)

Փետրվարի 1, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս.
Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ VII բ
Դասի թեմա՝ Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)
Նպատակները՝ Գրական բնագրերի ընթերցում, համեմատում, վերլուծում, բովանդակության վերարտադրում, հեղինակի վարպետության, ոճի և առանձնահատկությունների ընկալում Հայրենիքի արժևորման և աշխարհացիր հայության համախմբման պատգամախոսություն, ազգային սրբազան նպատակների արծարծումներով,…

8 հիանալի վեբ գործիքներ՝ տեսադասեր ստեղծելու համար

Հունվարի 31, 2020
ՏՀՏ նորություններ

Հարգելի ուսուցիչներ, Educatorstechnology կայքը ներկայացնում է վեբ գործիքներ, որոնք կարող եք օգտագործել տեսադասեր ստեղծելու համար: Տեսադասի բնույթը պայմանավորված է դասի նպատակով, որի համար ստեղծվում է այն. դա կարող է լինել բացատրական տեսանյութ, քայլ առ քայլ ձեռնարկ, ակնարկ, ցուցադրություն, ձայնագրված տեսանյութերի ներկայացում և այլն: Տեսադասերը իդեալական են ինչպես շրջված դասարանում, այնպես…

«Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառում

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները անակնկալ մատուցեցին իրենց ուսուցիչներին` ներկայացնելով «Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառումը Հայրենագիտություն առարկայից (ուսուցիչ` Ա.Աղայան)։ Դասարանը բաժանվել էր 4 թիմի, և յուրաքանչյուրը ներկայացրեց մեր արքայատոհմերի պատմությունը, նշանավոր արքաներին և պատմական կարևոր իրադարձությունները: Գեղեցիկ հանդերձանքներով և հետաքրքիր բեմականացումներով երեխաները արժևորեցին Գ. Նժդեհի խոսքերը.…