ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀՀ ԿԳՆ պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Լիոնի հայազգի քաղաքապետին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, քանի որ կրթության ոլրտում առկա հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում Լիոնի մասնակցությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ գործնական հավաստում ունի:
«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրումը կրթության համակարգի ամենահաջողված նախագծերից է՝ շնորհիվ ներդրված ֆրանսիական մոդելի և Լիոն-3 համալսարանի բարձրակարգ մասնագետների»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Մինչ այժմ ֆրանսիական համալսարանի առկայությունը մեր երկրում հումանիտար ուղղվածություն ունի, կարծում եմ ժամանակն է քայլ կատարել դեպի հաջորդ փուլ՝ ընդլայնելով համալսարանի գործունեությունը դեպի բնագիտական ուղղվածություն և կրթության 3-րդ աստիճան, ինչպես նաև գիտություն՝ հատկապես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Այս առումով, արդեն Ֆրանսիական համալսարանի և «Թումո» կենտրոնի հետ մի նախագիծ ենք քննարկում, որի արդյունքում նախատեսում ենք ստեղծել հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ»: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի դասավանդմանը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի և հանրապետության 5 մարզերի թվով 10 դպրոցներում ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը: Նրա խոսքով, այժմ նպատակ կա ընդլայնել այդ ծրագիրը և նմանատիպ դպրոցներ բացել հանրապետության բոլոր մարզերում՝ ձևավորվելով ֆրանսիական ուսուցման և քաղաքակրթության յուրօրինակ կենտրոններ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կրթության ոլորտում առկա կայուն և երկարատև համագործակցության համար՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շեշտել է, որ ժամանակն է այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու: «Այսօր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում և ողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպես ապահովել բարձր գիտելիքներով կրթություն, որպեսզի ուսանողները վաղը կարողանան կերտել երկրի ապագան: Հիմա ժամանակն է, որպեսզի մեր հարաբերությունները թևակոխեն նոր փուլ. ժամանակն է, որ մենք հենվելով նախորդ ծրագրի վրա, իրականացնեք քաղաքական նոր նախագիծ ու ընդլայնենք մոտ մեկ տասնամյակ Հայաստանում գործող ֆրանսիական համալսարանի հնարավորությունները:», - ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ այդ հարցում հայտնելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Իր հերթին՝ Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին նշել է, որ ֆրանսիական համալսարանի նմանատիպ մոդել գործում է աշխարհի տարբեր երկրներում և ներկայում Ֆրանսիայի կրթության նախարարությունը վերանայում է այդ երկրների ֆրանսիական մոդելի գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, քանի որ ֆրանսիական կողմի հավաստմամբ՝ այն ապահովում է կրթության որակ, որը կենսունակ է և միտված է ապագային:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիոնի մետրոպոլի՝ որպես նորարական և խելացի քաղաքի մոդելին, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցության մի շարք տարաբնույթ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց