ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Բնությունը իմ ստեղծագործություններում»

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IVա դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից /ուսուցչուհի` Ալլա Իսահակյան, դասվար` Աննա Սարդարյան/ հանձնարարված էր գործնական աշխատանք «Բնությունը իմ ստեղծագործություններում» թեմայի շուրջ։

Աշակերտները ունկնդրեցին Ա. Վիվալդիի «Տարվա եղանակները» գեղեցիկ երաժշտությունը։ Խմբերը ներկայացան իրենց ստեղծած պաստառներով, իրենց գրած շարադրություններով և աքրոստիկոսներով։

Հայրենասիրության դաս

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

2020 թ․ հունվարի 29-ին և 30-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճում հայրենասիրության համազարկ էր, թնդում էր բանակաշինության պաթետիկ խոսքը, ժապավենի պես անցնում էր հայոց բանակի տարեգրությունը և ներկայացվում էր հայ զինվորի անպարտելի կերպարը: Բեմը վեր էր ածվել իսկական զորամասի, իսկական պատերազմի դաշտի և իսկական հաղթության բերկրանքի հոգեցունց ճարճատյունի հաջորդական…

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

Հունվարի 31, 2020
Պաշտոնական

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով:

Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների և ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

Ծրագիրն…

«Ավանդախաղ»․ ազգային ծեսերն ու տոները՝ ինտերակտիվ ներկայացումների միջոցով

Հունվարի 31, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ…

Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հունվարի 29, 2020
Պաշտոնական

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։

Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության,…

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Հունվարի 29, 2020
Պաշտոնական

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) այսօր մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:
Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ հիմնադրամի վեցամսյա…

Հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Զինվո՛ր, հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է։ Հայկ Նահապետի հետնո՛րդ, դու հզոր ես, դու պատրաստ ես Դավթի զարկը տալ թշնամուն։ Դու սերունդ ես մի ժողովրդի, որ ունեցել է Նժդեհ, Անդրանիկ, Դրո, Սպարապետ, Մոնթե...

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 8ա դասարանը, ՄԿԱ֊ի գծով տնօրենի տեղակալ Ս. Բաղդասարյանի, կազմակերպիչ Ա. Ավագյանի և…

Կրթության միջազգային օր (International Day of Education)

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հունվարի 24-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված կրթության միջազգային օրն է և այս առիթով Կապանի N5 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Անահիտ Աղագուլյանը, Ստելլա Մարգարյանը և Քրիստինե Օհանյանը 8-րդ «բ» դասարանում անցկացրեցին կինոդաս` նվիրված կրթության, իբրև համընդհանուր իրավունք և հասարակական բարիք նշանակությանը: Աշակերտների շրջանում վերահաստատվեց համոզմունքը, որ մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյունը…

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 24-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի ծնողական լսարանում «Օգնության դաս» վարեց դաստիարակչական աշխատանների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը:

Դասի թեման` «Երեխայի իրավունքները և ամենաթողությունը»:

Դասի նպատակն էր զինել ծնողներին գիտելիքներով, հմտություններով, որոնք անհրաժեշտ են դրական դաստիարակչական մոտեցումների համար:

Ծնողները նշեցին, որ դասընթացն արդյունավետ է և օգնում է…

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն ու զինվորին աջակցելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը: Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված…