ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը՝ Երևանում

Հոկտեմբերի 7, 2019
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

«WCIT 2019»․ Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է…

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

Հոկտեմբերի 7, 2019
Պաշտոնական

Հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը»: Տոնի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի  դերակատարումը կրթության կազմակերպման գործում:

«Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում…

Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Հոկտեմբերի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 4-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներին մինչև դասերի սկսելը անակնկալ մատուցեցին աշակերտական խորհուրդը և երգչախումբը: Տեխնոլոգիայի ժամերին ուսուցիչներ Ս. Մկրտչյանը, Ս. Կոնդյանը, Ն. Ենգոյանը և աշակերտները պատրաստել էին շնորհավորական բացիկներ, որը հենց մուտքի մոտ նվիրեցին ուսուցիչներին:

Հաճելի էր լսել շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ: Երեխաները փորձեցին առաջին իսկ վայրկյանից…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 4, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ:  

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են…

Ուսուցչի օր, ուսուցիչներին նվիրված տոն

Հոկտեմբերի 4, 2019
Օրվա խորհուրդ

Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։

Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը,…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 3, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ մեր երկրում առաքելությունն ավարտող տնօրեն Շեյն Ռոզենտալին, նրան փոխարինող Պաոլո Սպանտիգատիին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին: 

Ողջունելով հյուրերին նախարարությունում՝ տիկին Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և այն շարունակական աջակցության…

Մասնակցություն «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստաշոուին

Հոկտեմբերի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ-ի սեպտեմբերի 21-ին Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստաշոուի առաջին հաղորդումը, որին մասնակցում էր ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9գ դասարանի աշակերտ Ռադիկ Ղուշչյանը:

Հեռուստահաղորդմանը նախորդել էր նախընտրական փուլը,որին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների շուրջ 100 աշակերտներ:Ռադիկը հավաքեց առավելագույն միավորներ և ևս մեկ աշակերտի հետ (Շահումյանի միջնակարգ…

Երևանի հ. 200 դպրոցն արդեն Լեոնիդ Ազգալդյանի անվան է

Հոկտեմբերի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

Դավթաշեն վարչական շրջանում գտնվող հ. 200 հիմնական դպրոցն այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետի որոշմամբ անվանակոչվեց ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով: 

Այսօրվանից արդեն այդ մասին կհուշի նաև դպրոցի ցուցատախտակը, որի բացման պատիվը վերապահվել է Լեոնիդ Ազգալդյանի քրոջը՝ Նելլի Ազգալդյանին: Դպրոցի անվանակոչման առաջարկը Երևանի…

ԱԽ նախագահի ընտրության քարոզարշավ

Հոկտեմբերի 2, 2019

Կապանի N13 հիմնական դպրոցը մեկնարկել է ԱԽ նախագահի ընտրության քարոզարշավը: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրության համար առաջադրված թեկնածուները երկուսն են. Լիլիթ Մկրտչյան, Ալեքս Սարգսյան, ովքեր ներկայացել են նախընտրական ծրագրերով, պաստառներով և բուկլետներով: Ըստ աշակերտական խորհրդի կանոնադրության, քարոզարշավը պետք է ավարտվի հոկտեմբերի 2-ին: Թեժ պայքար է սպասվում, սպասենք արդյունքներին:

Կոմիտասի 150-ամյակը Արցախում. միջոցառումներին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

Հոկտեմբերի 2, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում  կազմակերպված միջոցառումներին:

Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով: Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգևոր երաժշտության համերգը Ստեփանակերտի…