ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տառուսուցման հմայքը

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Ա տառի ուսուցումը դպրոցներում ավանդական տոնի է վերածվել և տոնական տրամադրությամբ դասի կազմակերպումը համեմվում է յուրահատուկ հմայքով:

Այսօր` հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանում աշակերտներից և բազմավաստակ ուուցչուհի Մելադա Սահակյանից զատ, դասին ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, տնօրենության անդամներ:

Աշնանաբույր Ա տառն օրվա և դասի գլխավոր հերոսն…

«Ա» տառի ծնունդը

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին բ /դասվար` Հ. Հակոբյան/ դասարանում տոն էր։ Առաջին դասարանցիները տոնում էին «Ա» տառի ծնունդը։ Դասարանում տիրում էր աշնանային տրամադրություն, երգ ու երաժշտություն։ Վերջում աշակերտները երդվեցին դառնալ Մեսրոպ Մաշտոցի արժանի հետնորդները և կատարել նրա պատգամները։

Քո ձեռքով ստեղծված հայոց գրերով Քո անունն ենք…

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Հոկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Եվս 3 մասնավոր ընկերություն միացան դուալ համակարգի փորձարկմանը Երևանի և մարզերի քոլեջներում և ուսումնարաններում: Այդ նպատակով ՀՀ կառավարության և GIZ-ի կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կնքվել է երեք հուշագիր:

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանն այսուհետ կհամագործակցի «OVNEArmenia» ՍՊԸ-ի  և «BaklachoffCollection» ընկերության,  իսկ Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջը՝ Station.LLC ՍՊԸ-ի…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

Հոկտեմբերի 18, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու  տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն…

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

Հոկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը…

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»

Հոկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը» այս խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ակցիան /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/։ Նրանց ցանկությունն էր, որ աշխարհի բոլոր մանուկները չկորցնեն հավատն արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։ Թող Տերը օրհնի բոլոր իրական…

Դաս-հանդես Ա տառի մասին

Հոկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N5 հիմնական դպրոցի առաջին «ա» դասարանում դասվար Հերմինե Հակոբյանը կազմակերպեց դաս-հանդես նվիրված Ա տառին. արև, աշուն, ամպ, անձրև, աղավնի ու արագիլ հյուր եկան աղջիկների տեսքով:

Դասը պարբերաբար ընդմիջվեց երգերի գեղեցիկ կատարումներով:

Ամրապնդվեց պատմության նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և երեխաները կարողացան այդ եզրույթներն օգտագործել խոսքում:

Մտքերն արտահայտեցին…

ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

Հոկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցության առկայությունը․

«Մենք համատեղ աշխատանքի գերազանց փորձ ունենք։…

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Հոկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

Երևանում մեկնարկել է  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր  մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Մասնակիցներին ողջունել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը`…

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...

Հոկտեմբերի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 16-ին Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտները ուսուցիչներին պարգևեցին բարձր տրամադրություն։ Կազմակերպվեց միջոցառում՝ «Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...» խորագրով /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռուզաննա Մեժլումյան/։

Ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը պետք է գնահատվի ամեն օր: Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության…