ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնակցություն «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստաշոուին

Հոկտեմբերի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ-ի սեպտեմբերի 21-ին Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստաշոուի առաջին հաղորդումը, որին մասնակցում էր ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9գ դասարանի աշակերտ Ռադիկ Ղուշչյանը:

Հեռուստահաղորդմանը նախորդել էր նախընտրական փուլը,որին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների շուրջ 100 աշակերտներ:Ռադիկը հավաքեց առավելագույն միավորներ և ևս մեկ աշակերտի հետ (Շահումյանի միջնակարգ դպրոց 8-րդ դասարանի Սվետլանա Ղոլյան) հնարավորություն ստացավ ներկայացնել Լոռու մարզը:

Հետաքրքիր ու լարված պայքարում մեր երեխաները չնչին տարբերությամբ պարտվեցին Շիրակի մարզի թիմին, բայց աչքի ընկան բազմակողմանի գիտելիքներով և լավ տպավորություն թողեցին :

Շնորհավորում ենք Ռադիկին արժանապատիվ մասնակցության համար և մաղթում հաջողություններ: