Ապրիլի 4-ինԿապանի N13 հիմնական դպրոցում հայտարարվեց «Ինքնակառավարման օր» (նախաձեռնությունը՝ ԴԱԿ Ռիմա Մկրտյանի)։
Տնօրենի հրամանով տնօրենի և փոխտնօրենների պարտականությունները հանձնարարվել էին 9-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին:Ուսուցչական կազմի կողմից ընտրված աշակերտներն էլ այդ օրը վարեցին դասերը, ովքեր մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել յուրաքանչյուր դասի: Ինչպես զրույցի ժամանակ նշեց տնօրեն Զավեն Ստեփանյանը, այդ օրը մեծ նշանակություն ունի աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների զարգացման, աշակերտի ինքնահաստատման և աշակերտամետ ուսուցման համար: Ուսուցիչներն իրենց սուրբ ու նվիրական գործը մեկ օրով վստահեցին աշակերտներին: Նրանցից յուրաքանչյուրը իրեն առաջին անգամ զգաց ուսուցչի դերում, հասկացավ ուսուցչի ծանր աշխատանքի գինը:
Ինքնակառավարման օրն ավարտվեց գեղեցիկ հանդիպմամբ, որին մասնակցում էին ուսուցիչներին փոխարինող աշակերտները: Նրանք միմյանց հետ կիսվեցին իրենց փորձով և ամբողջացրին իրենց հանձնարարված աշխատանքը: Ինքնակառավարման օրվա նպատակն այն է, որ աշակերտները գիտակցեն ուսուցչի գործի կարևորությունն ու դժվարությունը։
«Պետք է խոստովանեմ, որ ևս մեկ անգամ համոզվեցի սեփական փորձով, թե որքա՛ն դժվար, պատասխանատու գործ է ուսուցչի աշխատանքը: Որքա՛ն ջանք, եռանդ և համբերություն է պահանջվում այդ դժվարին աշխատանքում: Որքա՛ն դժվար է ճիշտ մոտեցում ունենալ յուրաքանչյուր աշակերտի, հասկանալ նրա ներաշխարհը, դառնալ նրա հոգու հաղորդակիցը, ընկերը և ուսուցանողը», իր խոսքում նշոց Քերոբ Ավագյանը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց