Ասում են՝ տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն ինչում։ Չգիտեմ՝ որքանով է դա հաստատ, բայց որ ստեղծագործ մտքի թռիչքներն անկանխատեսելի ու անսահմանափակ են, դրանում արդեն կասկած չունեմ։
Երբեմն դժվար է ընդունել, որ մեր կողքին ապրում են նաև այնպիսիք, որոնց գոնե նկատել է պետք, եթե չենք կարող առանձնացնել ու գնահատել, տալ ավելի լայն հնարավորություն ու ասպարեզ ինքնարտահայտվելու ու ինքնադրսևորվելու համար։
Այդպիսի մի հրաշալի ստեղծագործող էլ այսօր ապրում և արարում է մեր կողքին. Ալվանդ Մուրադխանյան, նույն ինքը՝ նկարիչ-բանաստեղծ Ալմուրը։
Հայաստանում ծնված, մեծացած, կրթություն ստացած, իր ասպարեզում ճանաչում գտած մեր գործընկերն այսօր ապրում է հայրենիքից հեռու, մեզ հետ միասին աշխատում է Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում, իր գիտելիքն ու հմտություններն է փոխանցում հայ շնորհաշատ երեխաներին և միաժամանակ չի դադարում ստեղծագործել։
Մարտի 31- ին ՌԴ Տյումեն քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնին կից գործող «Կարոտ» գրական ակումբն իր հարկի տակ էր հավաքել նրանց, ովքեր կարողանում են գնահատել, արժևորել ու թևեր տալ իրենց հետ կողք կողքի ապրող անհատներին, ովքեր կարողանում են իրենց խոսքով, վերաբերմունքով խրախուսելու խթան դառնալ այդ տարբերվողների հետագա անելիքների ու ասելիքների համար։
Մի տեսակ առանձնացող, տարբերվող երեկո ստացվեց։ Տարբերվում էր, որովհետև նա, ում գործերը պետք է կարդայինք, վերլուծեինք, քննարկեինք ու քննադատեինք, ներկա էր։
Մեր սիրելի տիկին Սիլվան գրական երեկոներից մեկի ժամանակ պատմել էր, որ երբ դպրոցական տարիներին անակնկալ իր դասարան է մտել Սիլվա Կապուտիկյանը, ինքը չի հավատացել, որովհետև, իր խորին համոզմամբ, բանաստեղծները լինում են միայն գրքերում, այն էլ՝ մահացած։ Այս դեպքը ծիծաղով հիշեցինք և ժպիտով Էլ հպարտացանք, որ մեր երիտասարդ ընկեր-բանաստեղծն այսօր մեր կողքին է, բայց, ափսոս, որ դեռ գրքերում չէ։ Մենք լիահույս ենք, որ դա ժամանակավոր է։
Ալմուրի քնարական հերոսն իր նման պայքարող է, իր պես անհանդուրժող է, երբ խոսքը վերաբերում է ստին, կեղծիքին, անարդարությանը, իր նման խոր հավատացող ու անմնացորդ սիրող է, չկոտրվող ու երազող է, հեքիաթային աստղաթափեր խոստացող է և... մարդ է՝ մի քիչ սովորական, մի քիչ անսովոր, մի քիչ թույլ ու շատ ուժեղ։ Մարդ է՝ զերծ ամեն տեսակ սնապարծությունից ու դիմակներից, մարդ, ով, այնուամենայնիվ, իր տաքուկ ու ջերմ անկյունի կարոտը սրտում է ապրում. անկյուն, որտեղ ինքն իրեն թույլ կտա զենքեր վայր դնել, տխրել և ուրախանալ, արտասվել ու սիրտը բանալ, ուղղակի... մարդ զգալ և... չվախենալ...
Իմ խորին համոզմամբ՝ այդ տաքուկ անկյունն ունենալ ու գիտակցությամբ էլ մենք ազնիվ պայքարի ենք վերածում մեր ամեն օրը՝ ունենալու, պահպանելու, չկորցնել ու հավատով լցված։
Փորձեցինք համեմատել մեր երեկոյի գլխավոր մեղավորի կտավներն ու բանաստեղծությունները։ Միանշանակ էր այն, որ կտավներից լույս ու ջերմություն էր ծորում, մի տեսակ խաղաղությամբ էր վարակում դիտողին, ինչի պակասը կար բանաստեղծություններում։
Ալմուրն իր խոսքում ասաց, որ նման սահմանազատման պատճառ է միգուցե այն, որ ինքը ստեղծագործում է ինտերվալներով. «Երբ գրում եմ, չեմ նկարում, երբ նկարում եմ, դադարում եմ գրել»: Միգուցե թելադրողն ու շարժիչը հոգեվիճակն է։
Երեկոն ավարտեցինք այն նոտայով, որ Ալմուրի ստեղծագործությունների շուրջ կրկին հավաքվելու ենք՝ վստահ լինելով, որ հաջորդ գործերում կտավային գունեղություն ու ջերմություն կտեսնենք։
Քեզ բեղմնավոր ստեղծագործական հեռուներ, մեր լուսավո՛ր գործընկեր։
Անի Կիրակոսյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան