«Մատչելի, հասանելի, որակյալ մասնագիտական կրթություն»
Ապրիլի 3-ին Կապանի N13 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Մասնագիտկան կողմնորոշման» դասընթացի շրջանակներում ուսումնաճանաչողական այց կատարեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:Մի քանի տարի է, ինչ մեր դպրոցը համագործակցում է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի հետ և քոլեջի ուսանողների մեջ մեծ թիվ են մեր շրջանաարտները:
Դպրոցի սաներն էլ այցելեցին մասնագիտական կողմնորոշում ստանալու, ծանոթանալու «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում իրականացվող մասնագիտություններին: Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակազմը,տնօրեն Անժելա Մաքյանի գլխավորությամբ հագեցած շրջայց կազմակերպեցին աշակերտների համար,ջերմորեն և պատրաստակամորեն ներկայացրին իրենց մոտ առկա մասնագիտությունները:
Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, լսարաններ և կաբինետներ, որոնք հնարավորություն են տալիս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնել ժամանակակից պահանջներին համապատասխան: Մարզում լինելով միակ բազմագործառութային միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը, նշանակալի դեր է խաղում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նպաստելով մասնագիտական կրթության զարգացմանը:
Նմանատիպ այցելություններն ու հանդիպումները կնպաստեն, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը, ու մարդիկ կհասկանան, որ պարտադիր չէ՝ անպայման բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել լավ մասնագետ դառնալու համար:
«Հիմա ավելի շատ երիտասարդներ են հետաքրքրվում միջին մասնագիտական կրթությամբ, հատկապես այն ուսումնական հաստատություններով, որոնք աշխատանքի տեղավորման փորձ ունեն կամ ավելի լավ են աշխատել գործատուների հետ՝ աշխատանքի տեղավորման համար», իր խոսքում նշեց տնօրեն Անժելա Մաքյանը:
Այստեղ գլխավոր շեշտը դրված է որակյալ մասնագիտական կրթության կազմակերպման, մասնագետ-կադրերի պատրաստման վրա:
ՄԿԱ գծով փոխտնօրն Ժաննա Վարդանյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան