ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

Օգոստոսի 15, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։

Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։

Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ…

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

Օգոստոսի 15, 2025
Լուրեր կազմակերպություններից

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին, Արարատի մարզից: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի 26-ին՝ Արմավիրի և Արագածոտնի,…

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

Օգոստոսի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար:

Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։

Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ…

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

Օգոստոսի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։

Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի…

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

Օգոստոսի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի…

Լրացուցիչ ֆինանսավորում՝ ուսհաստատություններին ըստ կատարողականի արդյունքի խրախուսելու կամ աջակցելու նպատակով

Օգոստոսի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով ուսհաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը:

Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է՝ խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել զարգացնելուն և կատարելագործելուն, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել…

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

Օգոստոսի 12, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։

Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ:…

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

Օգոստոսի 12, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. օգոստոսի 13-ից սեպտեմբերի…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Օգոստոսի 12, 2025
Լուրեր կազմակերպություններից

Այսօր Երիտասարդների միջազգային օրն է։

Սիրելի՛ երիտասարդներ, այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում:

ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝…

Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից

Օգոստոսի 11, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:

Յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։…

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…