ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Հայտնի են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցեր վարչության պետ Զարա Ասլանյանը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության…

Արարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն

Դեկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

Դեկտեմբերի 11, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար:

Նախարարը կարևորել է համատեղ…

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Դեկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին…

Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։

Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ…

Մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովը՝ նախադպրոցական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել…

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են 2024 թվականի մարտին կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները:

Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ (ցանկը՝ այստեղ):

Այսպիսով՝ 17 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի առաջատար գիտական կազմակերպություններում՝ նպաստելու գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները օգտագերծելուն և Հայաստանյան…

Ավո՛, կնուտը գցե՞մ...

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը տեղեկացնում է, որ հրատարակվել է «Ավո՛, կնուտը գցե՞մ...» մանրապատումների ժողովածուն, որում ընդգրկված են 42 ժամանակակիցների հուշերը Իսահակյանի մասին։

Մանրապատումների ժողովածուի հումորային, զվարճալի ու սրամիտ պատմությունները կօգնեն յուրովի բացահայտել Ավետիք Իսահակյանի անկեղծությունն ու նուրբ հումորը։

Ցանկացողները գիրքը կարող են ձեռք բերել՝ այցելելով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան կամ պատվիրելով առաքում։

«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստանի…

«Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Վերապատրաստման դասընթացին գլխավոր զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, իսկ…