ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Օգոստոսի 12, 2025
Լուրեր կազմակերպություններից

Այսօր Երիտասարդների միջազգային օրն է։

Սիրելի՛ երիտասարդներ, այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում:

ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ հենց ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են դառնալ կայուն ապագայի շարժիչ ուժը: Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ, եթե այն արվի հավատով և համախմբվածությամբ:

Մեր պետությունն այս տարի ընդունեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը ստեղծում է իրավական և ինստիտուցիոնալ հիմք, որպեսզի ձեր ձայնն ավելի բարձր հնչի պետական, մարզային և համայնքային մակարդակներում։
Այն կոչված է ապահովելու ձեր ներգրավվածության և մասնակցության հստակ մեխանիզմները կարևորագույն որոշումների կայացման գործընթացում։ Օրենքը նաև հնարավորություն է՝ աջակցելու երիտասարդական ծրագրերի որակի բարելավմանը՝ մասնակիցը դառնալով պետության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների աշխատանքին։ Դուք կարող եք ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ պետական կառույցների, ՏԻՄ-երի և երիտասարդական կազմակերպությունների միջև՝ դառնալով երիտասարդական քաղաքականության շահառու և դերակատար։ Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական նախագծերի ու ծրագրերի՝ նպաստելով ձեր համայնքի ու բնակավայրի զարգացմանը՝ այդպիսով մասնակից դառնալով Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Հայաստանում այս օրն ամեն տարի նշվում է լայնորեն՝ ընդգրկելով թե՛ մայրաքաղաքը, թե՛ մարզերը։ Տոնական միջոցառումների կենտրոնում մշտապես կանգնած է տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը․ 2024-ին այդ պատվավոր դերը ստանձնեց Գավառը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ իրենց գաղափարներով ու ներգրավվածությամբ կյանք տվեցին բազմազան միջոցառումների՝ սկսած հեծանվային երթերից և ինտերակտիվ քննարկումներից մինչև ստեղծագործական մրցույթներ ու համերգային ծրագրեր։ Այս տարի տոնական միջոցառումները կանցկացվեն Ապարանում։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքի համայնքապետարանի հետ, Երիտասարդության օրվա միջոցառումների ծրագիրը կազմելուց առաջ իրականացրել է առցանց հարցում, որին կարող էր մասնակցել ձեզնից յուրաքանչյուրը՝ ներկայացնելով իր գաղափարներն ու առաջարկները։ Այս տարվա միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել հարցման մասնակից երիտասարդների ցանկություններն ու ժամանցային նախասիրությունները, որոնք տարեցտարի փոխվում, առավել բազմազան ու հետաքրքիր են դառնում։

Սիրելի՛ երիտասարդներ, բոլորիդ սիրով հրավիրում ենք երիտասարդական մայրաքաղաք Ապարան՝ միասին նշելու այս կարևոր օրը: Հավատում եմ, որ ձեր ուժը, գիտելիքը, նորարար նախաձեռնություններն ու երազանքների հետևից գնալու համարձակությունը կարող են և պետք է ապահովեն մեր երկրի առաջընթացը։ Թող ձեր բոլոր ու ծրագրերն իրականություն դառնան, իսկ ձեր ձեռքերով կերտվող ապագան լինի խաղաղ, ստեղծագործ և կայուն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: