ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

Օգոստոսի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։

Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող 141 քաղաքացիներին տարկետումը տրվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2029 թ․ ամառային զորակոչը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով սովորող 3 քաղաքացու՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թ․ ամառային զորակոչը։

Քաղաքացիների համար վերոնշյալ որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Որոշմամբ սահմանված պահանջները չկատարելու դեպքում սովորողները համարվում են սույն որոշման շրջանակում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության 2025 թ․ ձմեռային զորակոչի ընթացքում:

2024 թ. ամառային զորակոչից տարկետում էր տրվել ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող 134 քաղաքացու՝ 133-ը` բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), 1-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…