ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։
Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը նախատեսվում է ամփոփել հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։
Շնորհավորելով երիտասարդներին տոնական օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», շեշտում է երիտասարդների նշանակալի ներդրումը համայնքային կյանքում։ Նրա խոսքով՝ Ապարանը դրա լավագույն օրինակներից է․ շնորհիվ երիտասարդների նախաձեռնողականության՝ քաղաքն օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ, բարեկարգ, հետաքրքիր ու բովանդակային։
«Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին և վստահ քայլերով շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Բոլոր մեծ նպատակները սկսվում են միջավայրի փոփոխությամբ և իրականանում են միայն այն դեպքում, երբ ամեն օր հետևողական ջանք ենք ներդնում դրա համար։ Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից. համայնքներում մեր ներդրած ջանքը փոխում է նաև մեր երկիրը», - ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նա կարևորել է նաև երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ, որոնք կապ են ստեղծում երիտասարդների և պետական մարմինների միջև։ ԿԳՄՍ նախարարությունում այս գարնանից դպրոցականների, ուսանողների և երիտասարդների համար սահմանվել է ընդունելության հատուկ օր, որի ընթացքում նախարարն անձամբ է լսում նրանց առաջարկներն ու մտահոգությունները՝ առանց նախապես սահմանված օրակարգի։
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն տարվա մեկ օրով․ նրանք պետք է ներգրավված լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ինստիտուցիոնալ և շարունակական։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը դիմել է երիտասարդներին. «Վայելեք ձեր երիտասարդությունն ու անդադար սովորեք, որպեսզի ամեն հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ ու պատրաստ դիմագրավելու մեր առջև կանգնած խնդիրներին։ Երբ ձեզ կզգաք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, ուրեմն վստահ եղեք, որ այդպիսին է նաև մեր երկիրը։ Երջանիկ անհատներն ու քաղաքացիներն են, որ ձևավորում են երջանիկ պետություն»։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և շնորհավորել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում՝ ներառելով մարզամշակութային ծրագրեր, ինտելեկտուալ խաղեր, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ և թեմատիկ քննարկումներ։ Միջոցառումները կազմակերպվել են պետական և հասարակական կառույցների նախաձեռնությամբ՝ ստեղծելով հարթակ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործական նախաձեռնությունների ճանաչման ու խրախուսման համար։ Միջոցառումների ծրագիրը կազմվել է նախապես անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և մասնակցության նախընտրելի ձևերը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան