ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Սեպտեմբերի 5, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) սեպտեմբերի 16…

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է կրթական մի շարք հաստատություններ

Սեպտեմբերի 5, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին, դասագրքերի բաշխման հետ կապված իրավիճակին:

Առաջին կանգառը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում էր։ Դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի ուղեկցությամբ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասասենյակներով, զրուցել սովորողների…

1 արծաթե և 2 բրոնզե մեդալ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում

Սեպտեմբերի 5, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադան (EJOI):

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել…

Ավելի քան 22 մլրդ դրամ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարության, նախագծման և գույքի համար

Սեպտեմբերի 4, 2025
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 22 մլրդ 887 մլն դրամ կհատկացվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական և նախագծման աշխատանքների իրականացման, ինչպես նաև գույքային ապահովման համար:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հատկացված միջոցներից 21.8 մլրդ դրամը…

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալներին

Սեպտեմբերի 4, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 2-4-ն ընթացող «Թվային կրթության շաբաթ» ամենամյա համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալների հետ։

Հանդիպումներին մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի…

Հաստատվել է ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Սեպտեմբերի 4, 2025
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը։

Համաձայն հրամանի՝ ատեստավորումը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերին 6-ին և 7-ին:

06.12.2025 թ

  • Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում
  • Ագրոնոմիա
  • Սննդի տեխնոլոգիա
  • Անասնաբուժական
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Վեբ
  • Գրաֆիկա

Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն

Սեպտեմբերի 3, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Դուբայի քաղաքապետարանը ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի հետ (UN Habitat) համագործակցությամբ անցկացնում է Դուբայի Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել կայուն զարգացմանը միտված լավագույն փորձը ու նորարարական լուծումները քաղաքաշինության, շինարարության, պարենի մատակարարման կայուն համակարգերի, մթնոլորտի աղտոտվածության նվազեցման, բնակավայրերի ենթակառուցվածքների պլանավորման և կառավարման ոլորտներում:
Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և…

Հունգարերենի անվճար դասընթացներ՝ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար

Սեպտեմբերի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Հունգարական մշակութային կենտրոնը հրավիրում է ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին՝ մասնակցելու հունգարերենի անվճար դասընթացների։

Դասընթացները կանցկացվեն Հունգարական մշակութային կենտրոնում (հասցե՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Տիգրան Մեծ 17, 4-րդ հարկ, 402 սենյակ)։

Դասընթացի տևողությունը՝ սեպտեմբերի 8 – դեկտեմբերի 26։

Դասավանդման լեզուները՝ հայերեն/անգլերեն։

Հաստատվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը

Սեպտեմբերի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների…

Կայացել է Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությունը

Սեպտեմբերի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ՀՀ նախագահն ընդգծել է կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:

«Ժամանակակից աշխարհում…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…