ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

Դեկտեմբերի 5, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու…

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է

Դեկտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին:

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ…

Քոլեջների և ուսումնարանների ատեստավորված դասավանդողների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճար

Դեկտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերը և չափերը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն…

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

Դեկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը:

Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում,…

Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

Դեկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում…

Վերապատրաստման դասընթաց՝ ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների համար

Դեկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (դաստիարակների) վերապատրաստման դասընթաց:

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն դեկտեմբերի 7-ից` առկա կամ համակցված (առնվազն 45 ժամ առկա) ձևաչափերով: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտորոն ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցել ցանկացող ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների…

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար

Դեկտեմբերի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և…

Հանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

Դեկտեմբերի 3, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և…

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները». 110 երեխա Այգեվանում այսուհետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի

Դեկտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ…

Ժաննա Անդրեասյանը հետևել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ընթացքին

Դեկտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը:

Քննական 3 կենտրոններում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ,…