ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի մասնակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատության հոբելյանական տարելիցին

Մարտի 20, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:

Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:

«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց գյումրեցի սիրված երգիչ, «Ընտանիք» կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի խմբավար Կարեն Աթոյանը: Հնչած երգերի ներքո դահլիճում հայրենասիրական ոգին առավել ամրացավ՝ ոգեշնչելով և անասելի հուզմունք հաղորդելով ներկաներին:

Հանդիսության ավարտին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտոնին՝ միջոցամանն ակտիվ մասնակցություն ունենալու համար:

«Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանը տնօրինության և մանկավարժական հանրույթի անունից շնորհավորեց Երիտասարդական կենտրոնի գործունեության հոբելյանական տարելիցը և տիկին Թադևոսյանին հանձնեց հուշանվեր՝ սաների ձեռքով պատրաստված գորգ:

«Մեր կենտրոնն արդեն մի քանի տարի արդյունավետորեն համագործակցում է Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ և տեսել է կատարված բազմածավալ աշխատանքը: Հայրենիքից դուրս անգհահատելի է Ձեր կենտրոնի ծավալած գործունեությունն ու ներդրումը հայի ազգային դիմագիծը պահպանելու և սերունդներին հայեցի դաստիարակելու գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում  եմ և կենտրոնի աշխատակիցներին ու տնօրինությանը մաղթում աշխատանքային վերելքներ՝ շարունակելով ստեղծագործել և պահպանել հայկական շունչն ու մշակույթը»,- նշեց իր ելույթում Ս. Պետրոսյանը:

Հարկ է նշել, որ «Ընտանիք» կենտրոնը, կարևորելով ազգային մշակույթի պահպանման ու  տարածման անհրաժեշտությունը, հայ ազգի համախմբվածության գործոնը տարիներ շարունակ տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր է իրականացրել և սերտ հարաբերություններ հաստատել Ջավախքի կրթամշակութային օջախների հետ:

Հ. Սարգսյան

  • ԴԱՍԱՊԼԱՆ 30 (LESSON PLAN) ,English 11,(pp. 112–114)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 112–114) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ծավալուն ընթերցանության (Extensive Reading) հմտությունների զարգացում, տեքստի հիմնական իմաստի ընկալում,…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 29 (LESSON PLAN) ,English 11 (pp. 107–109)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 107–109) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Անցած քերականական թեմաների ամրապնդում, քերականական ձևերի ճիշտ կիրառում բանավոր և…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 28 (LESSON PLAN) ,English 11,(pp. 100–102)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GLOSSARY» (էջ 100–102) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բառարանից (Glossary) արդյունավետ օգտվելու, բառերի իմաստային երանգները (Contextual Meanings), արտասանությունը (IPA…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 27 (LESSON PLAN) ,English 11,(pp. 97–98)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 5: HISTORY» (էջ 97–98) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Պատմական թեմատիկ բառապաշարի յուրացում, անցյալի իրադարձությունների, պատմական աղբյուրների և…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 26 (LESSON PLAN) ,English 11, (p. 96)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS» (էջ 96) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բնապահպանական և առօրյա թեմատիկ դարձվածքների (Idioms) ու…