ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան. «Ավարայր» վավերագրական ֆիլմի քննարկում

Մարտի 23, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  անցկացվեց «Ավարայր» վավերագրական ֆիլմի քննարկում՝ նվիրված Վարդանանց տոնին։

Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը և հավատքի դերը ազգապահպանության գործում:

Դասախոսի ներածական խոսքից հետո, ուսանողները ընդհատումներով դիտեցին ճակատամարտի մասին վերլուծական, վավերագրական <Ավարայր> տեսանյութը, որտեղ հստակ ներկայացված  էր Վարդանանց սխրանքը:

Քննարկման ընթացքում, ընկալելով հինգերորդ դարում Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակը, ուսանողները վերլուծեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը, անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • ինչու՞ տեղի ունեցավ քաղաքական պառակտում ապստամբող ուժերի միջև
  • պատերազմել, թե՞ ոչ, ո՞րն էր ելքը
  • ի՞նչ տվեց մեզ Ավարայրի դասը:

Քննարկման արդյունքում ուսանողները հանգեցին այն մտքին, որ մինչ օրս եկեղեցին և Վարդանանց ապստամբությունը իրենց ուրույն և կարևոր դերն են ունեցել ազգապահպանության գործում:

Դարեր են անցել... այսօր էլ ծնվում են Վարդաններ, ովքեր սահմանին կանգնած՝ անձնվիրաբար պայքարում են վասն հայրենյաց, վասն հավատի, որոնց համար թանկ և նվիրական արժեքներ են Մայր հայրենիքը, քրիստոնյա եկեղեցին և սրբատառ մայրենին:

Հայոց պատմություն առարկայի դասախոս՝ Ա. Պետրոսյան

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…