Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայնքների 20 երեխաներ միավորված լինելով շահերի պաշտպանության խմբում, ընթացիկ տարում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու քաղաքացիական զարգացման այլ վերապատրաստման դասընթացներին, հզորացրել են իրենց կարողությունները հասարակական նախաձեռնություններ իրականացելու գործընթացում: Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Բաղանիս համայնքը ներկայացնող խումբը առաջնային համարեց իրենց դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելի հավելի հագեցած անցկացնելու համար սպորտային գույքով ապահովելու խնդիրը իսկ Ոսկեվանը ներկայացնող խումբը առաջ էր քաշել երիտասարդների ու երիտասարդների ժամանցի կազմակերպման խնդիրը, այն է ստեղծել կավագործության/փայտագործության խմբակ: Այս հիմնախնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը ուսումնասիրելու նպատակով, խմբերը իրենց համայնքներում իրականացրել են հարցումներ: Հարցումների ընդհանուր վերլուծությունը , գործողությունների քայլերը և խմբի գործունեությունը որոշում կայացնողներին ներկակայացնելու և փոխգործակցության միջոցով հիմնախնդիրների լուծման ուղիներ գտնելու նպատակով, խումբը հանդիպեց Բաղանիսի դպրոցի տնօրինության, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամների, Ոսկեվան համայնքի վարչական ղեկավարի հետ: Ներկայացվեցին կատարված աշխատանքները, հիմնախնդիրների լուծման իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին որոշում կայացնողների հետ: Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը կարևորելով այսչափ կարևոր առաջարկությունները և երեխաների հետ համագործակցությունը, նշեց. «Ոգևորիչ է, երբ երեխաները առաջնային խնդիրները վեր հանելու ունակություն ունեն և կարողանում են նույնիսկ լուծման ուղիներ առաջարկել: Որպես ներկայացուցիչ, կարևորում եմ երեխաների հետ համագործակցությունը; Կաշխատենք, որ ներկայացված առաջարկությունները կյանքի կոչվեն»: Իսկ ավագանու անդամ Էմմա Հակոբյանի համոզմամբ , երեխաներին անհրաժեշտ է համակողմանի աջակցություն նրանց նախաձեռնությունների իրագործման համար: Ծրագրի մասնակից 15- ամյա Ժաննայի կարծիքով տեղական իշխանությունների հետ հանդիպումներն ունեն կարևորություն, քանի որ նրանց ներկայացվող առաջարկությունները կարող են լուծում ստանալ համագործակցության արդյունքում:
Իսկ Բաղանիսի դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը կարևորում է այն փաստը, որ ծրագիրը երեխաների համախմբմանն է ծառայում, իսկ կատարվող նախաձեռնությունները խթանում են աշակերտների ակտիվությանը, որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվմանը:
Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ մշակել համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: