ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանի 133-ամյակին

Փետրվարի 19, 2018
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 15-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Վահան Տերյանի 133-ամյակին նվիրված «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ կենտրոնի ուլունքագործության, մեքենայով ասեղնագործության և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր գնահատել մեծն բանաստեղծի ավանդը հայ գրականության ժառանգության մեջ, սաներին ծանոթացնել Տերյանի կյանքին ու գործունեությանը, հաղորդակից դարձնել բանաստեղծի հուզառատ և հոգեպարար ստեղծագործություններին:

Ցերեկույթը կառուցված էր Տերյանի՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Երկիր Նաիրի» ժողովածուներից ընտրված բանաստեղծությունների ընթերցմամբ, որոնք ընդմիջվում էին  գրականագիտական վերլուծություններով՝ բացահայտելով Տերյան-վարպետի պատվավոր տեղը հայ մեծ բանաստեղծների Պառնասում:

Սաները, խոսելով Տերյանի չափածոյի լեզվաոճական առանձնահատկությունների մասին, մեջ բերեցին հայ դասական գրականության նշանավոր գրողների մտորումներն ու գնահատականները: 

Կարոտի, կյանքի հանդեպ ունեցած սերն ու անհույս տառապանքը, բանաստեղծի ապրած խոր ու զգացմունքային ջերմությունը սաները փոխանցեցին ներկաներին՝ պատկերելով լուսավոր թախծի և քնքշաթույր ստվերի ուրվանկար: Նրանք կարողացան զգուշորեն ու հանգիստ փոխանցել կյանքից նեղացած, բայց կյանքին սիրահարված Տերյանի հույզերն ու ապրումները: Նրա լիրիկական ու անրջային ստեղծագործություններն ունկնդրելով՝ ներկաները հայտնվեցին մի աշխարհում, որը կոչվում է տերյանական:

Հավատարիմ մնալով Տերյանի բանաստեղծական լեզվի հնչեղ մեղեդայնությանն ու երաժշտականությանը՝ պոեզիայի ժամն ընմիջվում էր տերյանական երգերով, որոնք արդեն քանի˜ սերնդի հուզել և խորը ապրումներ են պարգևել: 

Որպես ավարտ՝ ցուցադրվեցին հատվածներ Տերյանի կյանքի վերջին օրերից, հնչեց մահամերձ բանաստեղծի վերջին «Մնա՛ք բարով»-ը՝ ավելի ազդեցիկ ու տպավորիչ դարձնելով մթնոլորտը:

Ս. Էլբակյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…