Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29, ապա Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է կամավոր ատեստավորմանը։
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 53 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Համապատասխանաբար գրանցվել են 313 և 289 մասնակիցներ:
Նախարարը քննական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր ՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչները իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո, բողոքարկում կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Նոյեմբերի 8-ին ատեստավորման քննություն են հանձնում «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցիչները: Ատեստավորման նպատակով «Աշխարհագրություն» առարկայի 313 ոււսուցիչներ են հայտագրվել, որոնց շուրջ 85 տոկոսը մասնակցել է քննությանը։
Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…