ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույց

Նոյեմբերի 5, 2025
Լուրեր կազմակերպություններից


ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.


 

  • Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին՝ աշխարհագրություն, ժամը 15:00-ին՝ ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն)
  • Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին՝ քիմիա, շախմատ, ժամը 15:00-ին՝ տեխնոլոգիա, ֆրանսերեն
  • Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին՝ հասարակագիտություն, ժամը 15:00-ին՝ գերմաներեն, կերպարվեստ, ժամը 12:00-ին՝ թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ եզդիերեն, պարսկերեն, ասորերեն
  • Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին՝ պատմություն
  • Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ ռուսաց լեզու, ժամը 15:00-ին՝ անգլերեն
  • Նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին՝ ՆԶՊ, երաժշտություն, ժամը 15:00-ին՝ կենսաբանություն, ֆիզիկա
  • Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ ֆիզկուլտուրա, ժամը 15:00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)
  • Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին՝ հայոց լեզու, ժամը 15:00-ին՝ մաթեմատիկա

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

  • Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), ժամը 10:00-ին՝ պարարվեստ
  • Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:

Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց՝

  • Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ հոգեբանություն:

Քննական կենտրոնների՝ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված այն հանգամանքից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010-599699 (ներքին 620) հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն