ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

Ապրիլի 19, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով:

Կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրյալ աշխատանքի համար՝ կոչ անելով անպայման մնալ դպրոցում և…

Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

Ապրիլի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։

«Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր…

Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

Ապրիլի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմի ազդեցությունն իրենց վրա կրած հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։

Դասընթացը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման…

Սոցիալական աշխատողի ինստիտուտը կարևոր է կրթական համակարգի համար. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» խորագրով միջոցառմանը, որի նպատակն է ընդգծել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքում:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, ներկա են եղել նաև ծրագրի…

Քննարկվել է բուհերում մասնագիտական որակավորում ունեցող ավիացիոն մասնագետներ պատրաստելու հարցը

Ապրիլի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կամո Մարտիրոսյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիոն ոլորտում մասնագետների…

Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ 7-12 դասարանների աշակերտների համար

Ապրիլի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը:

Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի…

«Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը». Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության ներկայացմանը: Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ):

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, աշխատաշուկայի վիճակագրության միջազգային փորձագետ Իգոր Չերնիշևը, տնտեսվարողների և ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառումը…

Խնդիր ենք դնում ոչ թե նոր դեղատոմս ստեղծել, այլ արդեն իսկ ունեցածն ավելի մատչելի կիրառել. Արթուր Մարտիրոսյան

Ապրիլի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Արդեն կան դիմողներ. հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև 2023 թվականի մայիսի 2-ը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լիահույս է, որ այս տարի նախարարությունն ավելի շատ հայտեր է ստանալու: «Մրցույթի…

Կազմակերպության ընտրության մրցույթ

Ապրիլի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,

«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

Ապրիլի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է…