ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին:
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:
Գիտական սարքերի ձեռքբերման նպատակով ՀՀ գիտական…
Մեկնարկում է «Սամսունգ ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի երկրորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա մասնակիցների հայտերի ընդունելությունը:
Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված և մաթեմատիկայի լավ իմացությամբ 14-16 տարեկան պատանիներ: Հարկավոր է տիրապետել առնվազն մեկ ծրագրավորման լեզվի՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է՝…
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստման գործընթացին մասնակցելու…
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին:
«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը:
Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։
Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի,…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ.…
2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր:
ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով կմեկնեն արտերկրի առաջատար գիտական կենտրոններ (2 ծրագրի դեպքում՝ Ֆրանսիա, մեկական՝ ԱՄՆ, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և Իտալիա):
Ծրագիրը հայ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների «Հրաժեշտ Այբբենարանին» տոնական միջոցառմանը:
Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ԲԴԽ անդամներ, պատգամավորներ, պաշտոնատար…
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։
Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։
Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա ընթացքում…