ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության ներկայացմանը: Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ):
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, աշխատաշուկայի վիճակագրության միջազգային փորձագետ Իգոր Չերնիշևը, տնտեսվարողների և ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում: 2022 թվականի ապրիլին մեկնարկած ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի մարզերում երիտասարդների կրթական հնարավորությունների բարելավմանը, նրանց ներուժի իրացմանը, կրթությունից աշխատաշուկա անցման դյուրինացմանը և հետագա բարեկեցության ապահովմանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է հստակեցնել պետության համար առաջնային համարվող բոլոր մասնագիտությունների, ինչպես նաև տվյալ մասնագետներին պատրաստող ուսումնական հաստատությունների գործունեության շրջանակը:
«Թե՛ մասնագիտությունների հստակեցման, և թե՛ այդ մասնագիտությունների պատրաստման գործընթացն առավել նպատակաուղղված և այդ մասնագետների քանակը պլանավորելու համար կարևոր է աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվության առկայությունը: Մեթոդաբանությունը, որի միջոցով արդեն իսկ ստացվել են որոշակի տվյալներ, մեզ համար ուղենշային է դառնալու մոտ ապագայում: Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է այն հանգամանքը, որ մեթոդաբանությունն առավելագույնս հարմարեցված լինի երկրի տնտեսության կարիքներին, որպեսզի այն հնարավոր լինի տեղայնացնել:
Նա նաև անդրադարձել է ոլորտում նախատեսվող բարեփոխումներին` նշելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսված բարեփոխումներն արդեն մեկնարկել են:
«Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում են վերապատրաստումների, ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ ներդնել՝ նպաստելու այս ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը: Ի վերջո, լավ մասնագետներ պատրաստելու համար մեզ պետք են նաև պատրաստված մանկավարժներ»,- ասել է փոխնախարարը` հավելելով որ այս տարվանից քոլեջների և ուսումնարանների հանրակրթական ուսումնական առարկաներ դասավանդող մասնագետները կարող են մասնակցել ուսուցչի կամավոր ատեստավորմանը, որը նրանց հնարավորություն կտա ըստ հավաքած միավորների ստանալու հավելավճար և բարձրացված դրույքաչափ:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է քանակական մեթոդաբանություն, որը հիմնված է աշխատուժի վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված վիճակագրական գործիքակազմի վրա: Այն հնարավորություն է ընձեռում ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերի պլանավորման վերաբերյալ առաջարկություններ ձևավորել` հիմնվելով ըստ տարբեր մասնագիտությունների աշխատաշուկայի պահանջարկի վրա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց