ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին:

«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ…

Ագրարային համալսարանում բացվել է փափուկ հմտությունների կենտրոն

Մայիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը:

Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։

Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի,…

Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

Մայիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ.…

Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները

Մայիսի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր:

ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով կմեկնեն արտերկրի առաջատար գիտական կենտրոններ (2 ծրագրի դեպքում՝ Ֆրանսիա, մեկական՝ ԱՄՆ, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և Իտալիա):

Ծրագիրը հայ…

Երևանի Գևորգ Արշակյանի անվան դպրոցում նշվել է Այբբենարանի ավարտական միջոցառումը

Մայիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների «Հրաժեշտ Այբբենարանին» տոնական միջոցառմանը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ԲԴԽ անդամներ, պատգամավորներ, պաշտոնատար…

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն

Մայիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։

Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։

Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա ընթացքում…

Երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը ներկայացվել են օտարերկրացի երիտասարդներին

Մայիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ու «FUNDACJA LAJA» հիմնադրամի (Լեհաստան) կազմակերպած ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած շուրջ 30 հյուրեր՝ Լեհաստանից, Չեխիայից և Վրաստանից:

Հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը և ներկայացրել երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը: Հանդիպմանը ներկա է…

Երկօրյա համաժողով՝ «ՄԿՈՒ հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով

Մայիսի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական հումանիտար քոլեջում այսօր կազմակերպվել է «ՄԿՈՒ հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով համաժողովը:

Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, «Մասնավոր հատվածի զարգացում…

Հայտնի են գիտական կադրերի վերապատրաստման ծրագրերի մրցույթի առաջին փուլի արդյունքները

Մայիսի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հաստատվել է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ծրագրի արդյունքում ՀՀ գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող 5 երիտասարդ գիտնականներ կֆինանսավորվեն՝ արտերկրի (Լեհաստան, Շվեդիա, Չեխիա և ՌԴ) լավագույն գիտական կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը կնպաստի միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ու…

Քննարկվել են պետության և երիտասարդ եվրոպական դեսպանների համագործակցության հեռանկարները

Մայիսի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն):

Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով…