ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոն հիմնարար արժեքներին․ Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գյումրիում ներկա են եղել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրի միջոցառումներին:

Ծրագրի առաջին միջոցառումն անցկացվել է Արտյոմ Պետրոսյանի անվան Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Նախարարին և փոխնախարարին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոն։ Երեխաները հյուրերին դիմավորել են…

«Ստեղծարար արդյունաբերության զարգացման ծրագրերը փոխլրացնում են միմյանց». Արթուր Մարտիրոսյան

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին` նշելով, որ մշակութային կյանքի առանձնահատկություններից մեկը ծրագրերի…

Միջավայր և պայմաններ՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա են եղել ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով միջնաժամկետ ոլորտային հայտը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է երիտասարդության մասնակցության,…

«Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։

ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի նպատակն է պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն…

Հայտարարվել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթը

Մարտի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանում «Ռուսկի դոմ» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն ազդարարել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» 14-րդ ազգային մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Այս առիթով «Ռուսկի դոմ» կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Հաստատվել է այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության և հաստատման կարգը

Մարտի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը:

Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է…

«Կրթության բարձր որակի ապահովումը թիմային աշխատանքի արդյունք է». Արաքսիա Սվաջյան

Մարտի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում «Արհեստների կամպուս» ծրագրի առաջին փուլի մեկնարկին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Հայաստան այցի շրջանակում միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանի…

Շուտով Իջևանում շահագործման կհանձնվի պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնը

Մարտի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։

Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ներքին ձևավորման, կահավորման, որակական…

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

Մարտի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, ամփոփել է փառատոնի արդյունքները:

Հիշեցնենք՝ փառատոնի եզրափակիչ փուլին, որը կայացել է մարտի 25-ին Երևան պետական համալսարանում, ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ…

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է

Մարտի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, տարբեր դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, այլ…