ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

Ապրիլի 19, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով:

Կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրյալ աշխատանքի համար՝ կոչ անելով անպայման մնալ դպրոցում և շարունակել մանկավարժի իրենց առաքելությունը:

«Սերունդներ կրթելու Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների համար, որոնց ևս տրված է իրենց ազգային արժեքները և մշակույթը պահպանելու հնարավորություն»,- ասել է Ա. Սվաջյանը:

Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով՝ կրթությունը, առհասարակ, բոլոր ազգերի ողնաշարն է, և Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է պետական դպրոցներում:

Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարի տեղակալին են ուղղել հանրակրթության ոլորտում իրենց հուզող հարցերը: Արաքսիա Սվաջյանը կոչ է արել դիմել կամավոր ատեստավորմանը և այդպիսով՝ հնարավորություն ունենալ հավելավճար ստանալու:

Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ուղեկցում էր «Եզդիների կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և եզդիաբնակ բնակավայրերը» ՀԿ-ի նախագահ Հասան Թամոյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…