ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, տարբեր դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, այլ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին, որը տեղի է ունեցել «Վերնատուն» պատկերասրահում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ…
Երևանի պետական համալսարանում (ֆիզիկական կուլտուրայի մասնաշենք) 2023 թ. մարտի 25-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանին և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու Վասպուրակ Կարապետյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները, գրանցած հաջողությունները, առկա խնդիրներն ու դրանց…
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր:
Ծրագրին մասնակցելու են ՌԴ-ի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների սաները: Նախատեսվում է ճանաչողական այց ՌԴ մի շարք քաղաքներ, որտեղ տեղի կունենան մի շարք կրթամշակութային…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:
Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և…
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում են «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթի մեկնարկի մասին։
«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման…
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:
Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական…