ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։
«Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ՝ մեր երեխաները շատ հետաքրքիր ու նորարական գաղափարներ ունեն: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր մանկավարժներին: Որքան էլ մեր աշակերտները վառ են ու խելացի, սակայն եթե չապահովվի այն միջավայրը, որում իրենք պետք է կյանքի կոչեն իրենց ներուժն ու մտքերը, արդյունքներ չեն լինի »,- նշել է Սվաջյանը՝ արձանագրված արդյունքների համար շնորհակալություն հայտնելով մանկավարժներին։
Հիշեցնենք՝ գիտության փառատոնի նպատակն էր դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնին մասնակցող միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։
Փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել 17 նախագիծ, 5 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական փառատոններին, 12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի։
Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն փաստը, որ այս տարի Համահայկական համադպրոցական գիտության փառատոնին աննախադեպ մասնակցություն է եղել: Հիշեցնենք՝ երրորդ անգամ անցկացվող փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ:
«Սա շատ ողջունելի է և վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները սկսել են ավելի շատ հետաքրքրվել գիտությամբ: Վստահ ենք՝ նման տեմպերի դեպքում մեր դպրոցականների գիտական հետաքրքրությունները շատ ավելի վառ ու արտահայտված են դառնալու: Մենք էլ այս գործընթացի միջոցով ապահովելու ենք թե՛ իրենց մասնագիտական կողմնորոշումը, թե՛ հետագայում բուհական ուսումնառության ընթացքում առավել լուրջ քայլեր անելու ու գիտությամբ զբաղվելու հեռանկարները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Հավելենք, որ մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցի ներկայացրած «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարք», Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից ներկայացված «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» և Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցից ներկայացված «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը երաշխավորվել են միջազգային գիտության փառատոններին մասնակցելու համար:
Նշված նախագծերից առաջինը կմասնակցի մայիսի 14-19-ն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական «Regeneron» (ISEF-2023) տոնավաճառին, մյուս երեքը՝ երիտասարդ գիտնականների ԵՄ «EUCYS» մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ գիտությունն այն ուղղություններից է, որը պետք է դուրս գա միջազգային դաշտ. «Շատ ուրախ ենք, որ որոշ նախագծեր ԱՄՆ-ում և Բելգիայում կմասնակցեն միջազգային գիտության փառատոնների: Վստահ եմ՝ նմանօրինակ միջազգային փառատոններին մասնակցությունն ամրապնդելու է մեր տեղը համաշխարհային գիտության մեջ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայացված նախագծերից շատերը հետագայում առավել լուրջ գիտական հետազոտություն անցնելուց հետո կարող են մեր երկրի տնտեսության որևէ ոլորտում փոփոխության հանգեցնել. «Կային նախագծեր, որոնք շատ խոստումնալից էին: Վստահ եմ՝ այդ նախագծերը հետևողական կերպով առաջ տանելու և լուրջ հետազոտություններ անելու դեպքում կարող են իսկապես հիմնարար ազդեցություն ունենալ մեր այս կամ այն ոլորտի զարգացման գործում: Մեզ համար շատ կարևոր է մասնակցության ծավալների մեծացումը: Որքան շատ մեր երեխաները հետաքրքրված լինել գիտությամբ, որքան շատ իրականացնեն թիմային ու նախագծային աշխատանքներ, այնքան ավելի հաջողելու ենք դպրոցական կրթության մեջ»:
Հիշեցնենք՝ մասնագիտական ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 3 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 2 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերից:
12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի, իսկ Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի «Դեպի վեր» նախագիծն արժանացել է ISEF Community Innovation Award - 2023 մրցանակին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց