«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը:
Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» և Անտոն Չեխովի «Երջանկություն», «Ուսուցիչ», «Գրիշա» պատմվածքները։
Մրցույթն անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ առաջարկված 3 տարբերակներից մեկում ներառված երկու հեղինակների ստեղծագործությունները, թարգմանել հայերենից ռուսերեն և ռուսերենից՝ հայերեն նշված հատվածները և լրացված հայտի հետ մինչև ապրիլի 30-ն ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին՝ konkurs.perevoda@gmail.com:
Մրցույթի 1-ին փուլի արդյունքներով կընտրվեն 22 լավագույն աշխատանքներ՝ ՀՀ յուրաքանչյուր մարզից և Երևանից։ 1-ին փուլի հաղթողները կանցնեն 2-րդ փուլ և կստանան 100000 դրամ մրցանակ։ 1-ին փուլի այն հաղթողները, որոնք չեն մասնակցի 2-րդ փուլին, մրցանակ չեն ստանա։
Մրցույթի 2-ին փուլին մասնակցելու համար 1-ին փուլի հաղթողները պետք է նկարեն կարճ տեսահոլովակ (մինչև 5 րոպե տևողությամբ), որում կպատմեն, թե ինչպես են արել թարգմանությունը և ինչ աղբյուրներից են օգտվել, ինչպես նաև գրեն կարճ պատմվածք (մեկ A4 թերթ)՝ «Ընտրված ստեղծագործության հերոսը 2123 թվականին» թեմայով։ 2-րդ փուլի հաղթողը կստանա 1000000 դրամ մրցանակ կամ կրթաթոշակ Հայաստանի և Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելու։ Հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաև հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):
Մրցույթի նպատակն է ազգային գրականության և գրողների հանրահռչակումը, գրական ստեղծագործական արվեստի խթանումը, լեզվաբանության և բանասիրության բնագավառում տաղանդավոր և շնորհալի աշակերտների բացահայտումը, գրավոր թարգմանության ոլորտում դպրոցականների ստեղծագործական կարողությունների և դրանց գործնական հմտությունների զարգացումը, միջմշակութային հաղորդակցության խթանումը։
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մրցույթի մասնակցության հայտը և մրցույթի վերաբերյալ մանրամասն այլ տեղեկատվությունը՝ կից ֆայլերում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց