Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն և շրջայց կատարել դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնում և «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում։
Շրջայցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարին ներկայացվել է մշակույթի կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի գործունեությունը։
1869 թվականին «մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն». Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Լևոն Շանթ, Երվանդ Օտյան... Անուններ, որոնք հայ մտքի ու հոգու պատմությունը կերտեցին, անուններ, որոնցից յուրաքանչյուրն իր ասպարեզում անգերազանցելի է:
Մեր հանճարեղ լոռեցին...Թումանյանն իր առանձնահատուկ տեղն ունի յուրաքանչյուրիս ողջ գիտակցական կյանքում: Մենք մեր թոթովախոս լեզվով առաջինը նրա' բանաստեղծություններն…
Չորեքշաբթի, 13 Մարտ 2019-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի Ա. եւ Բ. ընծայարանի սաները, գլխաւորութեամբ՝ Հոգշ. Տ. Զաւէն Աբղ. Նաճարեանի, ժամանեցին Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին, դպրեվանքի առաքելութեան եւ աւանդութեան մաս կը կազմէ լիբանանահայ զանազան վարժարաններու եւ հաստատութիւններու այցելութիւնները, անոնց խօսելու պահեցողութեան խորհուրդին եւ դպրեվանքի առաքելութեան մասին:
…Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին․
Երկրից անցվոր , երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին․
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
Կան հեղինակներ ,որոնք գրականության մեջ իրենցով ժամանակաշրջան են գծում, ձևավորում, և ժողովուրդը, ծնված օրվանից,…
Փետրվարի 21-ին Կիևում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը (Міжнародний день рідної мови), որի հիմնական նպատակն աշխարհի լեզվական բազմազանությանն օժանդակելն ու տարբեր երկրների օտար լեզուների ուսուցման խթանմանը նպաստելն էր։
Միջոցառմանը մասնակցեցին նաև Կիևի Պեչերսկի շրջանի թիվ 8 մանկական գրադարանի Հայոց լեզվի խմբակի սաները (ուսուցիչ Ռուզաննա Մարտիրոսյան) և Ուկրաինայի «Հայրենիք» ժողովրդական անսամբլը (գեղարվեստական ղեկավար…
Փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով, հոբելյանական միջոցառում կազմակերպվեց Լիբանանի Մխիթարյան վարժարանում։
Միջոցառման շրջանակում, Գիրք նվիրելու օրվա առթիվ, վարժարանի 5-8-րդ դասարանի աշակերտները նվեր ստացան «Թումանյանի երկեր» խորագրով գիրքը, որ հրատարակվել է Վենետիկի Ս. Ղազար կղզու հրատարակչատանը։
Լուսանկարները տրամադրել է կրթօջախի տնօրեն տիկին Ռիտա Բոյաջյանը։
Կան բանաստեղծներ, որոնց երգած սերը վարակիչ է, ապրած կյանքն ու անցած ճանապարհը՝ուսուցանող, որոնց թախիծն իսկապես լուսավոր է, իսկ տխրությունը՝ ցավեցնող:
Այդպիսին է հայ գրականության Վարպետը՝ Իսահակյանը: Զարմանալիորեն պարզ ու հասկանալի թվացող երևույթները անհուն խորություն, գույն ու բույր են ստացել նրա գրչի շնորհիվ: Նրա գործերի մասին խոսել…
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ–մշակութային առարկաների բաժնի մասնագետներ Թամարա Թովմասյանն ու Արման Մալոյանը սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել էին Նիդերլանդների Ալմելոյի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գործող «ՍուրբՄեսրոպ Մաշտոց» և Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցներ՝ ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:
Վերապատրաստման և մշտադիտարկման արդյունքները «Հայերն այսօր»-ը ամփոփել է Թամարա Թովմասյանի…
Նոյեմբերի 11֊ին ՌԴ Տյումեն քաղաքի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի (կից՝ Տյումենի մարզի «Հայերի Միություն» ՀՀԿ, նախագահ՝ Ա. Հովեյան) կրտսեր խմբում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում` նվիրված հիասքանչ աշնանը (ուսուցչուհի` Ա. Պողոսյան):
Այս տարվա աշունը սովորական չէր. այն հայկական էր, հայոց գույներով…
Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը…
Նոյեմբերի 14-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի շնորհանդեսը: Հանդեսն սկսել է լույս տեսնել 1970 թվականից: 1991 թվականից մինչ այսօր, յուրաքանչյուր տարի հրատարակվում է մեկական հատոր, այս տարի հանրությանն է ներկայացվել թվով 38-րդը: Այն Սփյուռքի մեջ լույս տեսնող հայատառ միակ հայագիտական տարեգիրքն…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…