Նոյեմբերի 11֊ին ՌԴ Տյումեն քաղաքի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի (կից՝ Տյումենի մարզի «Հայերի Միություն» ՀՀԿ, նախագահ՝ Ա. Հովեյան) կրտսեր խմբում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում` նվիրված հիասքանչ աշնանը (ուսուցչուհի` Ա. Պողոսյան):
Այս տարվա աշունը սովորական չէր. այն հայկական էր, հայոց գույներով…
Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Ներկաներին, կարծես, կախարդական խորհուրդ էր պարուրել:
Միջոցառումն սկսվեց աշնանը նվիրված երգով ու հանելուկով: Այնուհետև մասնակիցները ներկայացրին աշնանային բնության փոփոխությունների, ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի մասին:
Չուշացավ նաև ուսուցչուհի` Ալվան Պողոսյանի պատրաստած անակնկալը. աշնանային դյութիչ երաժշտության հնչյունների ներքո դասասենյակ մտավ ինքը` աշունը` պճնված գունագեղ զգեստով: Ինչե՜ր ասես, որ չէր բերել իր հետ. էլ կարմրաթուշ դեղձ, էլ քաղցրա-համ խաղող, էլ թուզ ու նուռ, և այս ամենը բերել էր Հայաստանից։ Իսկ երբ ցուցապաս-տառի վրա երևաց Արարատյան դաշտի համայնապատկերը, բոլորը, կարծես, զգացին հայաստանյան աշնան ջերմությունը։
Աշակերտներն ակնհայտ ոգևորվածությամբ գովերգեցին գունաշատ գեղեցկուհուն, հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով: Այնուհետև նկարեցին ու ձևավորեցին իրենց սիրած մրգերը։
Միջոցառման ամենահամեղ հատվածը «Գուշակիր համից» խաղն էր, որը մեծ բավակա-նություն պատճատեց փոքրիկներին։ Խաղն այնքան համեղ էր, որ իր շուրջը հավաքեց նաև ծնողներին: Դպրոցի տնօրեն՝ Ռ Դանիելյանը այցելեց դասարան և ջերմ խոսքերով շնորհավորեց աշակերտներին: Խրախուսվեցին լավագույն աշխատանքները:
Միջոցառման փոքրիկ մասնակիցները զարմանքով բացահայտեցին, որ տարվա եղանակներն ունեն ազգություն…
Արդեն հրաժեշտ տվող աշունը, երեխաների պատկերացումներով, ավելի ջերմ ու հայկական էր: Ոչ մի աշուն նման չէ հայուհի աշնանը։ Նման աշուններ միայն Հայաստանում են ծնվում…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…