Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին․
Երկրից անցվոր , երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին․
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
Կան հեղինակներ ,որոնք գրականության մեջ իրենցով ժամանակաշրջան են գծում, ձևավորում, և ժողովուրդը, ծնված օրվանից, շնչում, ապրում է նրանց ստեղծածով, լցնում հոգու դատարկ անկյունները։ Այդպիսիներից է Ամենայն Հայոց Բանաստեղծը՝ անմահ Թումանյանը, որը դարձավ հայ գրականության «գոհարակերտ բարձունքը»։
Հ․ Թումանյանը այն եզակիներից էր, որ զրույցի էր նստել աստծու հետ, որ երկրայինը տիեզերքի անհունությանն էր հասցրել։ Նա իր հանճարեղ գրչով ստեղծեց գլուխգործոցներ, որոնք մեր ժողովրդի շուրթերին են և ծնված օրվանից ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում։
Հայաստանում և սփյուռքում թևածում, ճախրում են թումանյանական օրերը։
Փետրվարի քսանչորսը ՌԴ Տյումեն քաղաքի Մ․ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնում հաճելիորեն սպասված օր էր։ Կարծես երկնային հզոր մի ուժ ցրեց մեգը, և ցոլաց արևը՝ հաստատելու՝ «Արևի նման նայեք աշխարհին» թումանյանական ձոնը։
Եվ սկսվեց։ Տիկին Լուսինեի սաների զրնգուն ձայները լցրեցին դահլիճը Թումանյանի շնչով։ Հպարտ կեցվածքով կանգնած երեխաները գիտակցում էին իրենց ասածի կարևորությունը։
Սկսեցին բանաստեղծություններով, այնուհետև մտան Թումանյանի հեքիաթների կախարդական աշխարհը։ Հրաշալին այն էր, որ ոչ միայն ներկայացնում էին հեքիաթների հերոսներն, այլև մեկնաբանում , բացատրում էին հեքիաթների իմաստն ու խորհուրդը։ Ուսուցչուհին նրանց հասկանալի էր դարձրել այն գաղափարը, որ Թումանյանի հեքիաթներում լավագույն ցանկությունների իրականացումը կատարվում է բարդ պայքարի միջոցով , որ դրանցում գլխավոր հերոսը ժողովուրդն է՝ շատ հաճախ՝ միամիտ ու պարզ ։ Հրաշալի կատարում էր «Քաջ Նազարի» մեկնաբանությունն ու երգ-պարը Տիգրանի կատարմամբ։ Բեմականացվեց նաև «Կիկոսի մահը» (ղեկավար՝ ընկեր Բագրատ)։ Երեխաները խաղում էին շատ բնական՝ առաջացնելով ներկաների լիաթոք ծիծաղը։
Իսկ երբ ամենափոքրիկ մասնակիցները՝ տիկին Հերմինեի սաները, իրենց կարմիր շորիկներով, կարմիր տոտիկներով կատարեցին «Կաքավիկ»-ը, դահլիճը հրճվալից ծափահարում էր։
Միջոցառումը շարունակեցին բարձր տարիքի աշակերտները։ Նրանք ներկայացրին Թումանյանի բարդ ու անձնվեր կյանքը , զորավար Անդրանիկի կոչը հայ երիտասարդներին, Թումանյանի բաց նամակը։ Առնական, հզոր ձայներով որդեցին հայրենասիրական բանաստեղծությունները , որոնցում արտացոլված են հայ ժողովրդի դարավոր պատմությունը, մաքառումների և անցած տանջալից ուղու, և , ամենակարևորը, հայրենիքի անպարտելիության վեհ գաղափարը։
Ապա երևացին հայոց բնության պատկերները , որոնք «Ախ, ինչ լավ է․․․» երգի ( Արսենի անզուգական կատարմամբ) միջոցով մեզ տեղափոխեցին Լոռու չքնաղ բնությունը, ուր լսվում է հովվի՝ կախարդական, հայի հոգու նուրբ լարը թրթռացնող՝ շվու դյութիչ ձայնը:
«Անուշ»-ի առաջին երգի ասմունքից հետո «Ամպի տակից» երգի տակ հեզաճկուն աղջիկների կուժերով հրաշալի պարը (պարուսույց ընկեր Կարինե) բերկրանքով լցրեց ներկաների հոգիները։
Միջոցառման հուզիչ պահը ծնողների և հրավիրվածների անմիջական մասնակցությունն էր։ Գրեթե բոլորն արտասանում էին իրենց սիրած հատվածները պոեմներից, քառյակները,ձայնակցում էին երգերին։
Իսկ «Անմահ Թումանյան» երգը (Արսենի կատարմամբ) դարձավ Մեծն Թումանյանի անմահության անկրկնելի հիմնը։
Հեղինակ՝ Մ․ Առաքելյան
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց