Նոյեմբերի 14-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի շնորհանդեսը: Հանդեսն սկսել է լույս տեսնել 1970 թվականից: 1991 թվականից մինչ այսօր, յուրաքանչյուր տարի հրատարակվում է մեկական հատոր, այս տարի հանրությանն է ներկայացվել թվով 38-րդը: Այն Սփյուռքի մեջ լույս տեսնող հայատառ միակ հայագիտական տարեգիրքն է, որն արևմտահայերեն դասական ուղղագրությամբ հրապարակում է հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ: Հանդեսի հետ աշխատակցում են Հայաստանի, Սփյուռքի և օտարազգի հայագետներ, տպագրվում են նաև Արցախի պրոֆեսորների, դոցենտների գիտական հոդվածները։
Միջոցառման ընթացքում Արցախի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակներն են համատեղ գիտահետազոտական նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, դասախոսությունների վարումն ու հեռավար ուսուցումը։
Բեյրութի Հայկազյան համալսարանը ստեղծվել է 1955 թվականին և նպատակ ունի հայապահպանման գործընթացը խթանելու ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ Առաջավոր Ասիայում: Հայկազյան համալսարանում այսօր սովորում են շուրջ 600 ուսանողներ:
Միջոցառմանը ներկա Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանն ասել է, որ ինքը նախորդ այցերի ընթացքում է ծանոթացել Արցախի հետ: «Շատ վաղուց ենք համագործակցում ԱրՊՀ-ի հետ, բայց այս անգամ այն դարձրինք փաստաթղթային, որի նպատակն է համատեղ գիտաժողովների կազմակերպումը, ուսանողների փոխայցելությունները: Երկու բուհերի համար էլ համագործակցությունը պետք է իր դրական ազդեցությունն ունենա»,-հույս է հայտնել Փոլ Հայդոսթյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է նման հանդիպումները՝ Արցախի պետական և Բեյրութի համալսարանների միջև համագործակցության ամրապնդման առումով: «Անուրանալի է Հայկազյան հայագիտական հանդեսի դերը հայ ինքնության պահպանման և հայագիտության զարգացման գործում: Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունից 40 տարի անց, այն ժամանակ, երբ թուրքի յաթաղանից մազապուրծ եղած հայությունն առաջին անգամ զգացել է ուծացման վտանգը: Այդ տարիներին շատ կարևոր էր այն նվիրյալների արածը, ովքեր հիմնադրել են հայկական դպրոցներ, վարժարաններ, հրատարակել պարբերականներ: Ցանկալի կլինի, եթե տարեգրքում հաճախակի տեսնենք արցախցիների գիտական հոդվածները»,-նշել է Նարինե Աղաբալյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Բեյրութի Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ։
Նյութի աղբյուրը. ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…