Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել:
Այսօր տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզիկներ:
Հայտնի մարզիկի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաձևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է՝ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:
Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:
Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։
Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:
Նշենք նաև, որ վերջերս տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց