Դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ):
Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Հաղթողի կոչմանն արժանացել է Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի թիմը։ Տղաներից անհատական մրցանակ է արժանացել Վաչագան Գասպարյանը, իսկ աղջկներից՝ Մերի Մանուկյանը։
2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ (2025 թվականին՝ 381 դպրոցի 2667 աշակերտ):
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անգամ եղանակային պայմանները չեն խանգարում լիարժեք վայելելու օրվա մթնոլորտը, որն, ըստ նրա, առաջին հերթին մասնակիցների կամքի, համառության, ուժի, նպատակասլացության և թիմային ոգու արտահայտությունն էր։ Նախարարը շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ հենց այս կարևոր հատկանիշներն էին այսօր առավել տեսանելի մրցավազքի ընթացքում։ Նրա խոսքով՝ օրվա ոգևորությունն ու տրամադրությունը պետք է ուղեկցեն երեխաներին դեպի նոր հաղթանակներ ու հաջողություններ։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհավորել է նաև այն թիմերին, որոնք համառ ու հետևողական պայքարի արդյունքում կանգնել են պատվո հարթակի տարբեր աստիճաններին՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ համառ և շարունակական աշխատանքը միշտ տալիս է իր արդյունքը։
«Սա ամենօրյա ջանքի արդյունք է; Գրեթե բոլորդ պատրաստվել եք ամենօրյա ռեժիմով, պարապել եք, վազել։ Սա նշանակում է, որ դուք արդեն ձևավորել եք կենսակերպ, որը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ վստահ եղեք՝ դա ձեր կյանքի որակի, առողջության և ակտիվ ապագայի ամենակարևոր ներդրումներից մեկն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ դիմելով մասնակից դպրոցականներին։
Անդրադառնալով մրցաշարի ընդգրկվածությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնակից դպրոցների շարունակական աճը։ Նրա խոսքով՝ վազքով զբաղվելու հնարավորությունը հասանելի է ամենուր, և դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն։ Նախարարը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների վճռականությունն ու հետևողականությունը և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի մյուս դպրոցներին ևս մասնակցելու մրցաշարին։
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը միայն մարզական մրցաշար չէ, այլ նաև հնարավորություն՝ նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց հետ շփվելու և ժամանակ անցկացնելու Հայաստանի գեղեցիկ բնության գրկում՝ Պարզ լճում։ Նախարարն իր խոսքում նաև բոլոր մասնակիցներին մաղթել է հաճելի ամառային արձակուրդներ՝ հույս հայտնելով, որ նրանք այդ ժամանակահատվածը կօգտագործեն ոչ միայն հանգստի, այլև ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ֆիզիկական ակտիվ կյանքը շարունակելու համար՝ նոր ուսումնական տարին սկսելով նոր ուժով ու նոր ոգևորությամբ։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին՝ ընդգծելով, որ երեխաների գրանցած արդյունքներում մեծ է նրանց հետևողական ու նվիրված աշխատանքի ներդրումը։
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակից դպրոցականները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։ 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց