ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Արևիկ Անափիոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է գտնվել «Երիտասարդների զարգացում 2019» ծրագրի մեկնարկին, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված հուշագրի շրջանակում:
Մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը` բիզնեսի և մասնագիտական հմտությունների բարելավման միջոցով:
Բացման խոսքում ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարևորել է համագործակցությունը, նշելով, որ մասնագիտական հմտությունների բարելավումը մասնագիտական կրթության առաջնային խնդիրներից է. «Գործատուները հաճախ դժգոհում են, որ երիտասարդներն ավարտելով բարձրագույն կամ նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, հաճախ չեն տիրապետում այսպես կոչված «փափուկ հմտություններին»:
Խոսքն այնպիսի պարզ հմտությունների մասին է, ինչպիսիք են CV գրելը, հաղորդակցվելը, խնդիրներ բարձրաձայնելը, լուծումներ առաջարկելը և այլն»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքով` «փափուկ հմտությունների» զարգացումն դիտվում է ոչ ֆորմալ կրթության բաղադրիչ, որն հետագայում, հնարավոր է, ընդգրկվի ֆորմալ կրթական ծրագրերում: Համագործակցության այս ծրագիրը, ինչպես իր խոսքում նշել է Ա. Անափիոսյանը, նպաստավոր է նաև կրթության քաղաքականության մշակման համար, քանի որ ուղղված է տարածքային խնդիրների լուծմանը` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: «Մենք խնդիր ունենք մարզային ինդուստրիան կապել մասնագիտության կողմնորոշման և ընտրության գործընթացին` սկսած դպրոցից մինչև նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություն և բուհ: Այսինքն` մենք պետք է նկատի ունենանք, թե ինչ զարգացում և հնարավոր աշխատաշուկա է ունենալու տվյալ մարզը` 3-6 տարի հետո, որպեսզի կարողանանք սպասվող աշխատատեղերին համապատասխան կրթական ծրագրեր ստեղծել: Այս առումով շատ կարևոր է համագործակցությունը կրթական հաստատությունների և գործատուների միջև: Նախարարության խնդիրն է դառնալ այն հարթակը, որտեղ ուսումնական հաստատությունենրը և գործատուները կներկայացնեն փոխադարձ պահանջներ միմյանց նկատմամբ` որակյալ մասնագիտական ներուժ ստանալու նպատակով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հավելել, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում կազդարարի «Աշխատիր Հայաստան» համապետական ծրագիրը, որի նպատակն է կարճ վերապատրաստումների միջոցով զարգացնել մարդկանց մոտ նոր հմտություններ, տալ նրանց նոր վերամասնագիտացում` նպաստելով աշխատանք փնտրողների գիտելիքիների, հմտությունների և կարողությունների համապատասխանությանը աշխատաշուկայի պահանջներին:
Նշենք, որ «Երիտասարդների զարգացում 2019» ծրագրի շրջանակում կազմակերպվում են «Կյանքի հմտություններ», «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացները, որի մասնակցության առցանց գրանցումն արդեն սկսված է: 2019 թվականին նշված դասընթացներում նախատեսում է ներգրավվել մոտ 2500 երիտասարդի` ՀՀ մարզերից և Երևանից: 2018 թվականին «Երիտասարդների զարգացում» ծրագրով շուրջ 2100 երիտասարդ ձեռք է բերել ինքնազարգացման և ինքնագնահատման, նախագծերի կառավարման, բիզնես պլանավորման և ֆինանսական գրագիտության հմտություններ: 2018-2020թթ․ ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ծրագրի գոծընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը, ծրագրին մասնակից երիտասարդներ, սոցիալական գործընկերության կառույցների ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան