ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջին դասարանցիների առցանց գրանցում Երևանի պետական դպրոցներում` ստուգել տվայլները` stugum.emis.am համակարգի միջոցով

Ապրիլի 30, 2019
Պաշտոնական

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից: Մեկնարկից հետո համակարգը մշտապես բաց և հասանելի կլինի հայտագրման համար` այդ թվում նաև նոր ուսումնական տարվա մեկնարկից` սեպտեմբերի 1-ից հետո: Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ստուգման համակարգի` https://stugum.emis.am/ կայքի միջոցով ստուգեն երեխայի տվյալների առկայությունը և ծնողների  տվյալների հետ համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի բազայի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը:

Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով` մայրաքաղաքի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի փորձարկումը մեկ հիմնական նպատակ ունի` բոլոր երեխաների համար ապահովել դպրոցի ընտրության հավասար պայմաններ. «Տարիներ շարունակ Երևանում խնդիրներ են եղել առաջին դասարանցիների ընդունելության հետ կապված: Կան այսպես կոչված «օլիգարխ» կամ «էլիտար» դպրոցներ, որտեղ հաճախելու իրական հնարավորություն շատ երեխաներ չեն ունեցել, որովհետև այդ դպրոցների տնօրենները իրենք են որոշել` ում ընդունել դպրոց, ում` ոչ: Որոշ ծնողներ չէին կարողանում երեխայի ընդունելության համար դիմել այդ կարգի դպրոցներ նույնիսկ ուսումնական տարվա մեկնարկից մեկ տարի առաջ, քանի որ դպրոցի տնօրենն ասում էր` տեղ չկա: Առցանց հայտագրման համակարգը ծնողին հնարավորություն է տալիս` անձամբ համոզվել` իրականում տվյալ դպրոցում տեղ կա, թե ոչ»,-նշել է  նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նրա հավաստմամբ` համակարգը բացառելու է կոռուպցիոն բոլոր ռիսկերը. եթե նախկինում ինչ-ինչ ներքին պայմանավորվածությունների շնորհիվ օրենքով սահմանված տարիքից փոքր երեխային հնարավոր էր տեղավորել դպրոց, ապա հիմա այդ տարբերակը բացառվելու է, քանի որ համակարգը պարզապես թույլ չի տա ավելի փոքր տարիքի երեխային գրանցել առաջին դասարան:  

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ` ծնողն ինքն է ընտրելու, թե երեխան, որ դպրոց հաճախի. «Եթե ծնողի նախընտրած դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրացված են, ապա համակարգում գրանցման կոճակն ակտիվ չի լինի և ծնողն այդ դեպքում պետք է մեկ այլ դպրոց ընտրի: Բայց սա ամենևին չի նշանակում, որ համակարգը երեխային ավտոմատ տեղավորում է մեկ այլ դպրոցում` նման բան չկա: Եթե ծնողի նախընտրած դպրոցում տեղերը լրացված են, ապա նա կարող է նույն տարածքում կամ իր ցանկությամբ մեկ այլ դպրոց ընտրել: Համակարգը հնարավորություն է տալիս ծանոթանալ Երևանի բոլոր դպրոցներին: Համակարգը նաև տեղեկացնում է, թե որ դպրոցում որքան են լիցենզիայով սահմանված տեղերը, տվյալ պահին որ դպրոցում, որքան ազատ տեղ կա: Համակարգը կգործի մայիսի 15-ից, որից հետո այն բաց է լինելու»,-նշել է Արտակ Պողոսյանը: ԿՏԱԿ-ի տնօրենն ընդգծել է, որ այս փուլում շատ կարևոր է, որ ծնողներն իրենց տվյալները ստուգեն ստեղծված համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայքը: «Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եղել են դեպքեր, երբ ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան, որ նման համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվել: Խնդիրն այն է, որ համարանիշների տրամադրման գործընթացը ժամանակին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվել է Ոստիկանություն` բնակչության միասնական ռեգիստրը ձևավորելու նպատակով: Կան վաղուց ստացված սոցքարտեր, որոնք հետագայում ուժը կորցրած են համարվել, այդ պատճառով էլ առաջացել են որոշակի անճշտություններ: Այդ խնդրի լուծման համար պետք է դիմել անձնագրային ցանկացած բաժին, որտեղ տվյալները կստուգվեն և անհրաժեշտության դեպքում շատ օպերատիվ կտրամադրեն հանրային ծառայության նոր համարանիշ` անվճար, անձնագրի, իսկ երեխայի դեպքում ծննդյան վկայականի առկայությամբ»,-պարզաբանել է Արտակ Պողոսյանը: Նա ընդգծել է, որ եթե մինչև մայիսի 15-ն այդ խնդիրը լուծվի, ապա, հայտագրման ընթացքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:

Ինչ վերաբերում է այն ծնողներին, ովքեր արտերկրում են գտնվում կամ օտարերկրյա քաղաքացի են. Արտակ Պողոսյանի պարզաբանմամբ` եթե նրանք ունեն անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող են գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեն, ապա գործընթացը կարող են կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Արտակ Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում`  անձնագրային բաժինների կողմից:

Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որևէ արտոնություն տրվու՞մ է,  հաճախ բարձրացվող հարցին ի պատասխան, Արտակ Պողոսյանը նշել է, որ կարգով որևէ կատեգորիայի համար արտոնություն նախատեսված չէ: Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2013 թվականին ծնվածները: Կանխատեսվում է, որ այս տարի սեպտեմբերի 1-ին Երևանի պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա, իսկ լիցենզիայով տրված տեղերը 14358-ն է, այսինքն` մոտ 1000-ով ավելի: Կանխատեսվում է նաև, որ կլինեն դպրոցներ, որտեղ առաջին դասարանի տեղերը արագ կհամալարվեն, սակայն մայրաքաղաքում առաջին դասարան հաճախելու խնդիր չի լինի: 

Բանախոսները նաև տեղեկացրել են, որ առաջին դասարանցիների առցանց հայտագրման վերաբերյալ պատրաստվել է տեսահոլովակ , որն արդեն հրապարկվել է ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքի  պաշտոնական էջում (https://www.facebook.com/MoES.Armenia/videos/318217748860817/):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…