Օգնի՛ր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի
Գ.Էմին
Այս խոսքերով սկսվեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված զարմանալի հայի՝ Գևորգ Էմինի ծննդյան
100- ամյակին /9- րդբ դասարան, ուսուցչուհի՝ Ջեմմա Դանիելյան/: Միջոցառման մասնակիցները ներկայացրին Գևորգ Էմինի կյանքը և ստեղծագործական ճանապարհը, Գևորգ Էմինի պատգամներն ու խոսքերը:
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր, շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Ե. Չարենցին»:
Նարեն, Վլադիմիրը, Վահեն և Քրիստինեն սիրով ներկայացրին Գևորգ Էմինի ստեղծագործությունները, որոնց թեման իր ժամանակն է, պատերազմը, խաղաղությունը, 20-րդ դարը, որի մեջ կարևոր տեղ են գրավում հայն ու Հայաստանը:
Ես հա՛յ եմ, հին, ինչպես լյառն այս Արարատյան,
Ես՝ դարերով, պանդուխտ իմ հայրենի տնում,
Հայրենական հողում գտած տուն ու ոստան,
Հաղթության ու փառքիս
Ոսկեդա՜րն եմ տոնում:
Միջոցառումն իմաստավորվեց Գևորգ Էմինի խոսքերով.
«Հավերժի ճամփորդն եմ ես, որը դարերի խորքից եկած, դեպի դարերն է գնում, և որի երթը
վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո»:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և մաղթեց հաջողություններ ուսման մեջ:
Ջ. Դանիելյան
Հ.լեզվի և հայ գրականությության, գրաբարի առարկայական մ/մ նախագահ
Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել ներկայումս գործող գնահատման մասին: Նպաստե՞ց արդյոք ընթացիկ բանավոր գնահատման չեղարկումը աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա: Որքա՞ն է արդյունավետ հայտորոշիչ գնահատման գրավոր ձևաչափը:
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Կրթություն, թե՞ Պարտադրանք. Ինչու՞ է «սառել» երեխաների սերը դեպի դպրոցը Այսօր հաճախ կարելի է տեսնել տարրական դասարանների երեխաների, ովքեր դպրոց են գնում ոչ թե աչքերի փայլով, այլ ծանր պայուսակներով և…
Բնությունը հարուստ է հետաքրքիր երևույթներով,որոնք մեզ ներկայանում են ամենատարբեր դրսևորումներով ու կիրառություններով:Շատ հաճախ նույն երևույթի բազմաթիվ դրսևորումները այնքան տարբեր են,որ նրանց առաջին հայացքից հնարավոր չէ նույնականցնել:Օրինակ, դժվար է պատկերացնել, որ…
Թեման այն մասին է, թե ինչ դեր ունեն խաղային տեխնոլոգիաները հատկապես կրտսեր դպրոցականների մաթեմատիկական տրամաբանության զարգացման գործում, եւ ինչպես դժվար թվաբանական գործողությունները դարձնել հետաքրքիր խաղի միջոցով: Կա այն տարածված կարծիքը,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան