ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները՝ Թուրինի գործընթացի իրազեկման հանդիպման օրակարգում

Նոյեմբերի 27, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ԵԿՀ քաղաքականության բաժնի ղեկավար Խավիեր Մատեու դե Կորտադան, դոնոր կազմակերպությունների և Գործատուների միության ներկայացուցիչներ:

Արևիկ Անափիոսյանը նշել է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանը և ԵՄ-ն վաղեմի գործընկերներ են՝ արձանագրելով բավականին մեծ ձեռքբերումներ: «2010 թվականին միանալով Թուրինի գործընթացին՝ մեր երկիրն արդեն 5-րդ անգամ զեկույց է ներկայացնում, թե ինչ մեծ ձեռքբերումներ ունենք, և որքան է զարգացել ՄԿՈւ ոլորտը: Վերլուծություն ներկայացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավված էին ինչպես գործընկեր նախարարությունների, այնպես էլ Գործատուների միության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կարևոր է համապարփակ վերլուծության միջոցով հասկանալ, թե կրթության, զբաղվածության և ֆինանսական ոլորտներում իրականացվող քաղաքականությունը և դրանց փոխազդեցությունն ինչպես են նպաստում տնտեսության զարգացմանը»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Թուրինյան գործընթացը ենթադրում է որոշակի մեթոդաբանություն, որի միջոցով ուսումնասիրվում է կրթական դաշտն ու առաջարկություններ են արվում, թե ինչ քայլեր ու միջոցառումներ են անհրաժեշտ՝ նպաստելու կրթության միջոցով աշխատաշուկայի բարելավմանը: «Մենք պետք է փորձենք ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել միջին մասնագիտական կրթությունը և այն դարձնել առավել գրավիչ մեր հանրության համար, որովհետև երբ ուսումնասիրում ենք աշխատաշուկան, մասնավորապես, զբաղվածության ոլորտը, տեսնում ենք, որ հաճախ աշխատանքն այս կամ այն բնագավառում տրվում է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, այնինչ այն կարող էր իրականացնել նախնական և միջին մասնագիտական կրթույթուն ունեցող անձը: ՄԿՈՒ ապագան բացառապես պայմանավորված է նրանով, որ կարողանանք հնարավորինս հմտություններ հաղորդել ուսանողներին, ուստի  աշխատանքի վրա հիմնված կրթության մոդելը` դուալ կրթությունը, մեծ նշանակություն է ստանում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ այս հարցում կարևորելով գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությունը: «Մենք անում ենք հնարավորը՝ հավուր պատշաճի իրականացնելու Թուրինի գործընթացի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունները և որակապես զարգացնելու տնտեսության համար այդքան կարևոր ՄԿՈՒ ոլորտը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով  տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ կարևորելով Հայաստանում ներդրումներ իրականացնելու փաստը: «Մենք ունենք մեծ ծրագրեր՚ գյուղատնտեսության, կրթության և ուսուցման առաջընթացին օժանդակելու համար: Ըստ իս` այն մեծ ներդրում կլինի Հայաստանի ներուժի ու տնտեսական զարգացման հեռանկարի համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության մեծ հեռանկարներ  է տեսնում: Լոուրենս Մերեդիթն անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացմանը՝ մարզերի երիտասարդների համար համապատասխան միջավայր ստեղծելու և ներդրումներ անելու տեսանկյունից:

Ազգային զեկույցի շրջանակում ներկայացվել է տնտեսության և աշխատաշուկայի վիճակը, սոցիալական միջավայրը և ՄԿՈՒ անհատական պահանջարկը, ներքին արդյունավետությունը, կառավարումը և ֆինանսավորումը:

Նշենք, որ Թուրինի գործընթացը Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներում մարդկային կապիտալի զարգացման խնդիրների ու մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության վերլուծություն է: Այն ուսումնասիրում է ոլորտի զարգացումները և բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև վեր է հանում խնդիրները, որպեսզի դրանց լուծման քաղաքականություն առաջարկի: ԵԿՀ-ն օժանդակում է Եվրամիության ոչ անդամ, բայց գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև զբաղվածության համակարգերի  բարեփոխումներին՝ աշխատելով դրանց կառավարությունների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…