Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 8 բ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում` նվիված հայ պոեզիայի մշտավառ դեմքերից մեկին` Վահան Տերյանին: Աշակերտների կողմից միջոցառումը անակնկալ էր՝ նվիրված իրենց դասղեկ Կ. Բաբագուլյանին։ Այս գործում նրանց աջակցել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Վարդումյանը և ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալը` Ս. Բաղդասարյանը։ Աշակերտների հետ համագործակցել էր նաև ինֆորմատիկայի ուսուցիչ Մ. Ստեփանյանը, ով ասմունքեց Տերյանի գոհարներից մի հատված։ Երեխաները իրենց ուժերով շատ գեղեցիկ ձևավորել էին դասարանը: Աշնանային գույները և տերյանական շունչը միախառնվել էին այդ դասարանում և ստեղծել մի ներդաշնակ տեսարան: Աշակերտները քայլ առ քայլ մեր առջև բացեցին Վ. Տերյանի կյանքի և սիրո պատմությունը: Այդ շնորհալի երեխաները կարողացան մեզ տեղափոխել դեպի այն ժամանակաշրջանը, դեպի այն վայրերը, ուր ապրել և ստեղծագործել էր Վ. Տերյանը: ՄԻ պահ կարծես կտրված լինեինք իրականությունից... Տերյանի մեղմ ու քնքուշ պոեզիան թևածեց դասարանում: Իսկ վերջում անակնկալ մատուցեց 8բ դասարանի առաջին ուսուցչուհին` ընկեր Ս. Հովհաննիսյանը, որն իր հոգեթով ձայնով հիացրեց բոլորիս, ամբողջացրեց միջոցառումը` կատարելով Տերյանի պոեզիայի գոհարներից մեկը` «Էստոնական երգը»: Շնորհակալություն Ձեզ` բոլորիդ, այդքան գեղեցիկ րոպեներ մեզ պարգևելու համար:
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց