ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ մրցույթում հաղթել է Կապան քաղաքը, որտեղ եկող տարի նախարարությունը կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին:
2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքային համայնքները։ Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում: Նոյեմբերի 5-25-ը անցկացված sms քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել է Հրազդանը (2041 ձայն), երկրորդ տեղում Կապանն է (1335), երրորդում՝ Արմավիրը (822), որին հաջորդել են Գավառը (674) և Գորիսը (391): Մրցույթի կազմկոմիտեի և փորձագետների՝ հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ կատարած այցելությունների արդյունքում նախապատվությունը տրվել է Կապանին: Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը նշել է, որ արդյունքների համադրումը կատարվել է հնարավորինս անաչառ.
«Ընտրվել է իրապես ամենաարժանի քաղաքը: Կապանն ունի ռեսուրսներ և երիտասարդական ոլորտում ակտիվ աշխատանքների փորձ: Մրցույթի պահանջ չի եղել, որ հաղթող քաղաքն ունենա շատ զարգացած երիտասարդական քաղաքականություն, բայց տվյալ համայնքում մրցույթի միջոցով երիտասարդության ոլորտը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար անհրաժեշտ է որոշակի հիմք»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ նշելով, որ գնահատվել են ոչ միայն քաղաքի ռեսուրսները, այլ ընդհանուր հայտը՝ ծրագրային առաջարկներով և համագործակցության պատրաստ կազմակերպություններով:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով, քաղաքի համար սա լավ հնարավորություն է. «Ուրախալի է, որ մրցույթում հաղթել է Հայաստանի հեռավոր մարզ ներկայացնող քաղաքը: Սա կնպաստի Կապանի և ընդհանուր Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը: Նախարարությունը խրախուսելու է համայնքներում, հատկապես երիտասարդական մայրաքաղաքում, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվացմանը և աջակցելու է տեղական կազմակերպություններին»,- ասել է Գ. Լոռեցյանը:
Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խթանել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների առաջխաղացմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան