Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն ու զինվորին աջակցելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը: Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին՝ «Շնորհավոր տոնդ, հայոց բանակ» խորագրով:
Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը, հնչում օրհներգը:
Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, նրանք քայլում են խրոխտ ու հաստատուն՝ «Ես քո վաղվա զինվորն եմ» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին, հայ զինվորին նվիրված գեղեցիկ ասմունքն ու հայրենասիրական երգերը, դիտում հպարտ ու առնական պարերը: Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում առաջ՝ կերտելով նորանոր հաղթանակներ : Յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում հերոսության ու արիության կենդանի դասեր են մատաղ սերնդի հայրենասիրական ոգին բարձր պահելու և զինվորի հերոսական կերպարը ներկայացնելու համար:
Զինվորների կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրին 8-րդբ, 9-րդա,բ, 10-րդա և 11-րդա, դասարանները (սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ.Կարապետյան, դասղեկներ՝ Զ.Գևորգյան, Ք.Շհոյան, Ջ.Դանիելյան, Հ. Կարապետյան), կատարեցին Հայոց բանակին, հայրենիքին նվիրված «Զինվորիկն ես», «Հայոց բանակ», «Դեհ, տղերք…» հայրենասիրական երգերը, 12-րդ դասարանի աշակերտները ցուցադրեցին իրենց կարողությունները ավտոմոտ քանդել-հավաքելու գործում, 8-րդբ դասարանի աղջիկները միջոցառումը զարդարեցին «Յարխուշտա,, գեղեցիկ պարով: Հանդիսավարներ Մանեն և Արսենը հետաքրքիր մատուցեցին Հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ էջ առ էջ պատմելով նրա փառապանծ հաղթանակների ու հերոսների մասին: Շնորհավորանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը, զինղեկ Գ. Մանուկյանը,
Ներկաները մեծ բավականությամբ հեռացան. այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել Հայոց բանակի, հայ զինվորի հանդեպ, մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային բարձր հատկանիշներ, հայրենասիրություն ոգեշնչել ու ուղղորդել դեպի նոր առաջընթաց …
Մ եր դպրոցի լեցուն առօրյան հագեցավ ևս մեկ հիշարժան օրով, որից հետո ստեղծագործ ու ներդաշնակ աշխատանքն է…
Ա.Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց