Հունվարի 24-ին Կապանի N13 հիմնական դպրոցում գեղեցիկ ավանդույթ է դարձել հայ գրողների հոբելյաններին անդրադառնալը: Հունվարի 24-ին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է: Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի սաները գրադարանում անցկացրին դաս-միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակին: Աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր դրվագներ Պարույր Սևակի կյանքից, ստեղծագործական հարուստ ու բեղմնավոր ուղուց: Միջոցառմանը աշակերտների կատարմամբ հնչեցին բանաստեղծություններ «Մենք քիչ ենք… », «Մարդ էլ կա, մարդ էլ», ինչպես նաև հատվածներ «Սուլամիթա» և «Երգ երգոց» բանաստեղծական շարքերից: Դասը վերածվել էր մի գեղեցիկ սիրային երկխոսության: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյանն աշակերտներին պատմեց դրվագներ, որոնց միգուցեև ծանոթ չէին աշակերտների մի մասը,պատասխանեց աշակերտների հարցերին: Միջոցառման ընթացքում ձայնագրությամբ հնչեց Պարույր Սևակի ասմունքը, ինչպես նաև բանաստեղծի անզուգական պոեզիայից պատառիկներ` հայ սիրված և ճանաչված ասմունքողների կատարմամբ: Սևակը հրաշալի գիտեր բանաստեղծական խոսքի դաստիարակիչ ուժը, գիտեր, որ նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն են ունենում: Մեր մատաղ սերունդը դեռ նոր է ծանոթանում Սևակ-բանաստեղծին, Սևակ-գրականագետին, Սևակ-թարգմանիչին, Սևակ-խմբագրին: Շնորհակալություն աշակերտներին,ուսուցչուհուն և գրադարանավարուհի Լ.Պետրոսյանին այդ գեղեցիկ րոպեների համար: Համոզված եմ, որ այս դասի ամեն մի խոսք, միտք կօգնի նրանց կյանքում ճիշտ կողմնորոշվել: Սևակի պոեզիան անմահ մի կանթեղ է և հավերժ կմնա սերունդների հիշողության մեջ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյան
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց