ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հրավիրում է

Մայիսի 25, 2020
Լուրեր կազմակերպություններից

Շինարարության ֆակուլտետ․ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Շինարարությունը լայն ու հսկայածավալ հնարավորություններով ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ունի իր հստակ գործառույթները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետում առկա է Ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտացում, որի կրողը դառնում է լայն պրոֆիլի այն մասնագետը, ով աշխատում է տարբեր տիպի և նշանակության շենքերի ու կառույցների նախագծման, շինարարության, շահագործման, վերականգնման բնագավառում:

Ընտրելով մեր համալսարանը և ձեռք բերելով ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտացումը՝ բազմակողմանի պատրաստվածության շնորհիվ դու կլինես հմուտ ճարտարագետ և հնարավորություն կունենաս աշխատել նախագծային, պրակտիկ շինարարության և գիտական ոլորտներում:

Այսպիսով՝ շինարարության բարդ, բայց և կարևորագույն ու հետաքրքիր աշխարհում, քո բազմապրոֆիլ մասնագիտությամբ, դու կարող ես ինքդ որոշել, թե որն է քո գործառույթը՝ շենքերի և կառույցների կոնստրուկտորական նախագծո՞ւմը, դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրո՞ւմը, եռաչափ մոդելավորո՞ւմը, վերականգնումը և ուժեղացո՞ւմը, շինարարական աշխատանքների կազմակերպո՞ւմը թե՞ որակի վերահսկումը:

Աշխատանքային դաշտում տարբերակներն ու հնարավորությունները շատ են, իսկ կրթական դաշտում ընտրությունը՝ մեկը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Կադաստր և կիրառական գեոդեզիա

Ինչի՞ց է սկսվում շինարարությունը: Այս պարզ թվացող հարցի պատասխանը, սակայն, այնքան էլ պարզ չէ: Իրականում բոլոր շինարարական գործընթացների սկիզբը հանդիսանում է անչափ հետաքրքիր ու կարևոր ինժեներական գեոդեզիան:

Գեոդեզիան ոսումնասիրում է երկրի ձևը և չափերը, քարտեզների, հատակագծերի և պրոֆիլի կազմումը, այսինքն երկրագնդի ֆիզիկական մակերևույթի պատկերումը համապատասխան միջավայրերում: Այն սերտորեն կապված է աշխարհագրության, աստղագիտության, գեոֆիզիկայի, երկրաբանության և այլ  գիտությունների հետ: Առանց գեոդեզիայի հնարավոր չէ որոշել երկրի առանձին կետերի կոորդինատները, կազմել տեղավայրի հատակագծերը տարբեր ճշտությամբ և մանրամասնությամբ՝ ըստ պահանջվող մասշտաբի:

Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության համալսարանի Կադաստր և կիրառական գեոդեզիա մասնագիտության թողարկող ամբիոնը գեոդեզիայի և քարտեզագրության անփոխարինելի կենտրոն է: Այստեղ կրթվել և շարունակում են կրթություն ստանալ ոլորտի լավագույն և ամենապահանջված մասնագետները: Եվ սա բնական է, քանի որ ՃՇՀԱՀ այս ամբիոնում ուսանողներին կրթում և իրենց մասնագիտական փորձն են փոխանցում բարձրակարգ դոցենտներ, դոկտորներ և տեխնիկական ու գյուղատնտեսական գիտությունների թեկնածուներ, որոնցից շատերը վերապատրաստվել են մի շարք եվրոպական առաջատար համալսարաններում:

ՃՇՀԱՀ-ի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնն իր ուսանողներին գրավում և մասնագիտության նկատմամբ անասելի նվիրում ու հետաքրքրություն է սերմանում նաև մասնագիտացված լաբորատորիաներով, լիցենզավորված ծրագրերով մասնագիտացված լսարաններով, ժամանակակից նորագույն, բացառիկ սարքերով ու սարքավորումներով, ինչպիսիք են՝ անօդաչու թռչող սարքը, եռաչափ վերգետնյա սքաները, էլեկտրոնային տախիոմետրերը:

Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը 2011թ-ից ակտիվորեն մասնակցում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվողTEMPUS և Erasmus+ ծրագրերին, որոնց շրջանակներում ստեղծվել են երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, գեոդեզիական նորագույն տեխնոլոգիա­ների լաբորատորիաներ։ Իր մասնագիտական ներուժով ամբիոնն աջակցում է ջրային ռեսուրսների կառավարման և զարգացման, ճանապարհա­շինարարության, պատմամշակույթային հուշարձանների պահպանման, տուրիզմի զարգացման ծրագրերին։

Ինչ վերաբերում է շրջանավարտներին, ապա նրանք համալրում են բազմաթիվ շինարարական ընկերությունների, պետական մարմինների, հանքաարդյունաբերությամբ, չափագրությամբ և գեոդեզիայով զբաղվող ընկերությունների աշխատակիցների շարքերը՝ ստանալով բարձր աշխատավարձ։

Հետաքրքրե՞ց. ուրեմն դիտի'ր տեսանյութը, իմացի'ր ավելին, դիմի'ր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և դու էլ դարձիր հաջողակ ու բարձր վարձատրվող մասնագետ:

Հիդրոտեխնիակական շինարարություն, ջրամատակարարում և ջրահեռացում

Ջուրը կյանք է, ջուրը թանկ է, իսկ քաղցրահամ ջրի ռեսուրսներն այսօր խիստ վտանգված են ամբողջ աշխարհում: Ջրամբարների կառուցումը, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը, հաշվառումն ու պահպանումը, գետերի հունակար­գա­վորման աշխատանքների, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումն արդիական է բոլոր ժամանակներում:

Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագետի գործունեու­թյան բնագավառները բազմազան են և ունեն բացառիկ նշանակություն երկրի տնտեսության զարգացման գործում: Կարելի է ասել, որ այս մասնագետները փրկում են ամենաթանկը, կառուցում են ամենաարժեքավորը և մարդու կենասագործունեության համար ամենաանհրաժեշտը:

Մեր համալսարանում այս մասնագիտությունն ընտրած ուսանողն ուսումնառության ընթացքում ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ և նախագծման կարողություններ՝ երկու մասնագիտացումների համար.

Հիդրոտեխնիկական շինարարություն, որի կառուցվածքներն են գրունտային, բետոնային, ե/բ պատվարներով հիդրոհանգույցներ, վարարային ջրհեռներ, օգտակար ելքերի ջրատարներ, ոռոգման և չորացման համակարգեր, հիդրոէլեկտրա­կայաններ, հիդրոկուտակիչ կայաններ, ստորգետնյա կառուցվածքներ, ջրային ուղիներ և այլն:

Ջրամատակարարում և ջրահեռացում, որի կառուցվածքներն են խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրատարները, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպա­կայան­ները, արտաքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, հեղեղատարները:

Եթե դու էլ ես մտածում, որ ջուրն աշխարհում ամենաթանկ բնական ռեսուրսն է, ուրեմն դիմի'ր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և սովորի'ր կառավարել այն:

Դիզայնի ֆակուլտետ

Ո՞ւմ դուր չի գալիս ապրել գեղեցիկ միջավայրում, ո՞ր ընկերության սեփականատերը  չի ուզում ունենալ տարբերվող և կրեատիվ տարբերանշան և ո՞ր երիտասարդ մասնագետը չի ուզում աշխատել բարձր եկամտով: Մենք բոլորս ենք ուզում շրջապատված լինել հարմարավետությամբ ու գեղեցկությամբ, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են բարձրակարգ և ստեղծագործական ճկուն միտք ունեցող դիզայներներ:

Հենց Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են կրթություն ստանում ոլորտի լավագույն և մեծ պահանջարկ վայելող դիզայներները:

Դիմելով մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետ, դու ինքդ կարող ես ընտրել, թե դիզայնի ո՞ր ճյուղն է քեզ առավել հոգեհարազատ՝ արդյունաբերակա՞ն դիզայնը, գրաֆիկակա՞նը, բրենդի՞ դիզայնը, փաթեթավորմա՞նը թե՞ ինտերիերի և էքստերիերի դիզայնը:

Ընտրելով մեր համալսարանը՝ դու կարող ես ինքդ դառնալ ոճ ստեղծողն ու թելադրողը, այն մարդ-մտածողը, ում կարիքը զգացվում է կյանքի ու կենցաղի բոլոր շերտերում:

Մեր տեսանյութի գեղեցկուհի հերոսուհին նույնպես վստահաբար ընտրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ այն համոզմունքով, որ միայն որակյալ կրթությունն է բարեկեցիկ ու գեղեցիկ ապագայի գլխավոր առհավատչյան:

 

Բարի' գալուստ ՔՈ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

НАЦИОНАЛЬНЫЙ УНИВЕРСИТЕТ АРХИТЕКТУРЫ И СТРОИТЕЛЬСТВА АРМЕНИИ

Ջորջ Վաշինգտոնն ասել է. «Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալի է»: Ասույթը շարունակելով՝ կարելի է վստահաբար ասել, որ կրթությունը բացում է ոչ միայն ազատության, այլ նաև արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի, բարձր եկամտով աշխատատեղերի դռները:

Իսկ մինչև այդ բաղձալի դռներին հասնելը, նախևառաջ, պետք է թակել ու բացել լավագույն կրթությունն առաջարկող կրթօջախի դուռը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, երկրի կառուցապատման ու զարգացման համար կարևորագույն երկու մասնագիտության՝ ճարտարապետության և շինարարության հիմքերը դրեց դեռևս 1921թ-ին: Իր անվանի, վաստակաշատ և երկրի ու քաղաքի դիմագծերի ստեղծման գործում շոշափելի ներդրում ունեցող շրջանավարտների շնորհիվ գլուխ բարձր քայլող շուրջ մեկդարյա ալևոր համալսարանն այսօր էլ հավատարիմ է տարիների իր առաքելությանը՝ ճարտարապետության, շինարարության քաղաքային տնտեսության, դիզայնի, տեղեկա­տվա­կան համակարգերի և հարակից ոլորտներում պատրաստել միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին բավարարող եռաստիճան կրթական համակարգով մասնա­գիտական կադրեր: Եվ ասվածը միայն խոսքեր չեն, քանզի 2015թ-ին ՃՇՀԱՀ-ն առաջինն էր հայաստանյան բուհերից, որը ստացավ Եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում, և որի ճարտարապետի դիպլոմը դեռևս 1994թ-ից ճանաչելի է Ֆրանսիայի կողմից, ինչը հաստատուն անցաթուղթ և հուսալի ապագայի երաշխիք է նաև ողջ Եվրոպայում:

Եթե ավելի ամփոփ, ապա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանելը թե' մեծագույն հաճույք է, թե' պատկառելի եկամտով բարձրակարգ մասնագետ դառնալու գրավական: Բավական է անցնել համալսարանի լուսավոր ու աչք շոյող լսարաններով, ժամանակակից սարքերով ու սարքավորումներով գերհագեցած լաբորատորիաներով և արվեստանոցներով, ծանոթանալ ոլորտի պրոֆեսիոնալ ու ճանաչված մասնագետների հետ, հասկանալու համար, որ այս հարկի ներքո է թաքնված այն ոսկե բանալին, որը բացելու է լուսավոր ապագայիդ բոլոր դռները:

Բարի' գալուստ:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…