ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՎԵԲԻՆԱՐ. Երերույքի տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների պատմության շուրջ

Մայիսի 26, 2020
Մշակութային լուրեր

Մայիսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Երերույքի 6-րդ դարի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Այս կապակցությամբ ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության կառավարման, արժևորման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպում է վեբինար պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդեանի մասնակցությամբ՝ հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների պատմության շուրջ։ Պատրիկ Դոնաբեդեանը Université d'Aix-Marseille (Էքս-ան-Պրովանս, Ֆրանսիա) հայագիտական ​​հետազոտությունների դոցենտ է և 2009 - 2016 թթ. եղել է Laboratoire d'Archéologie Médiévale-ի կողմից անցկացվող Երերույքի բազիլիկայի և հնագիտական ​​պեղավայրի միջդիսցիպլինար հնագիտական ​​ուսումնասիրության տնօրեն։

Վեբինարը կազմակերպվում է ՌՕՔԵՄՓ կենտրոնի «ՌՕՔԵՄՓ 2020 մշակութային ժառանգության փորձագետների վերապատրաստում» դասընթացի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության (AICS) և Բոլոնիայի Ալմա մատեր ստուդորիում համալսարանի կողմից:

Վեբինարը կանցկացվի մայիսի 27-ին, ժամը 19։00-21։00-ն (Երևանի ժամանակով), ZOOM հարթակում։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3gqEEYU

Գրանցվողներին հղումը կուղարկվի նախապես։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…