Երևանում այսօր մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսի մասշտաբային և հեռանկարային նախաձեռնության, ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:
«Կարևորելով ինչպես կրթության ոլորտի ներառականության, հավասար մատչելիության, որակի բարելավման և շարունակական կրթության հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, այնպես էլ Կայուն զարգացման մյուս 16 նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացումն ու ընդլայնումը, մենք հավատում ենք, որ, այո, միասին կարող ենք հասնել ավելիին: Հայաստանում կրթությունն ավանդաբար մեծ արժեք ունի. դարեր շարունակ կրթությունն է եղել ազգային ինքնության պահպանման հիմնական գործոններից մեկը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ։
Նախարարի խոսքով, Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին զուգահեռ նախարարության օրակարգային խնդիր է մոնիթորինգի համակարգի զարգացումը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և միջազգային զարգացումներին համաքայլ ընթանալու համար: Այս տեսանկյունից «Կրթության մոնիթորինգի միջազգային ալյանսի» և «Կայում զարգացման 4-րդ նպատակի տեխնիկական համագործակցության խմբի» հերթական 6-րդ հանդիպումների անցկացումը Երևանում կնպաստի համակարգի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:
Նշենք, որ աշխատանքային խմբերը ձևավորվել են 2016 թվականին` ուղղորդելու երկրներին Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման (որակյալ կրթություն) թիրախների առաջընթացի մշտադիտարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելու բաց հարթակ՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ կրթական ցուցանիշների քննարկման և մշակման համար:
TCG-ի 6-րդ հանդիպմանը նախատեսվում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝
Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց