ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունների արդյունքները

Օգոստոսի 27, 2019
Պաշտոնական

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ:

Քննությունների արդյունքներով հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 62 %-ին՝  212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են և տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ և փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն և տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին:

Քննություններին մասնակցել է 293 կին (82%) և 63 տղամարդ (18%): Հավաստագիր է շնորհվել 171 կնոջ կամ մասնակից կանանց 61%-ին և 41 տղամարդու         ՝ 65%-ին: Հավաստագիր է շնորհվել Երևանի 47, իսկ մարզերի 165 հավակնորդի:

Այս տարի առաջին անգամ 4 վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին՝  «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, «Կրթություն առանց սահմանների», «Հույս և ապագա», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացա ՀԿ-ներին միացել են ևս 3-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի մանկավարժական համալսարանները և Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 300 հավակնորդ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…